Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Տնտեսություն

Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված. ՄԻՊ

ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ընդունել է գնումների գործընթացի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կարգավորումների մասին որոշում, որի մեջ ներառված են նաև Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները։

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներն ուղարկվել էին Վարչապետի աշխատակազմ, ապա Վարչապետի հանձնարարությամբ Ֆինանսների նախարարությունը մշակել էր կառավարության որոշման նախագիծը՝ անհրաժեշտ կարգավորումներով։ Պաշտպանը կարևոր է համարում Կառավարության հետ համագործակցության նման ձևաչափը:

Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությամբ ամրագրվել է, որ գնումների գործընթացում հայտերի բացման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում անհամապատասխանություններ արձանագրվելու պարագայում մասնակցին այդ մասին տեղեկացնելիս հստակ նշել, թե կոնկրետ որ հարցին է վերաբերում անհամապատասխանությունը։ Այսուհետ գնումների գործընթացում մասնակցի հայտում անհամապատասխանություններ արձանագրվելու դեպքում հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցելու է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը՝ մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրելով հայտնաբերված անհամապատասխանությունները:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նախագիծը մշակել էր հաշվի առնելով հասցեագրված բողոքները։ Մասնավորապես, գործարար կազմակերպություններից մեկի ղեկավարը, համաձայն չլինելով պետական կարիքների համար կազմակերպված հրատապ բաց մրցույթին մասնակցած մրցույթի արդյունքներին, դիմել էր պետական գնումների բողոքները քննող անձին՝ միաժամանակ ներկայացնելով միջնորդություն Մարդու իրավունքների պաշպանին՝ բողոքի քննությանը որպես կողմ ներգրավելու համար։

 

Գործարարների իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխավորման նպատակով Պաշտպանի ներկայացուցիչը որպես կողմ մասնակցել էր գնումների հետ կապված բողոքի քննությանը։ Արդյունքում, բավարարվել էր պետական գնումներին մասնակցած գործարարի բողոքը։

Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ ընդունված փոփոխությունները կապահովվեն գնումների կազմակերպման գործընթացում պետական մարմինների կողմից որոշակիության և հստակության սկզբունքների պահպանումը։