Սաուդյան արքայազնը Թրամփին շնորհավորել է ԻՊ պարագլխին ոչնչացնելու կապակցությամբ
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հեռախոսազրույցում շնորհավորել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացնելու կապակցությամբ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գահաժառանգ արքայազնը նախագահին շնորհավորել է ԻՊ հիմնադիր եւ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին պատասխանատվության ենթարկելու Միացյալ Նահանգների հաջող առաքելության կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել գահաժառանգ արքայազնին Միացյալ Նահանգների հետ Սաուդյան Արաբիայի շարունակվող սերտ գործընկերության համար: Առաջնորդները քննարկել են նաեւ կարեւորագույն տարածաշրջանային եւ երկկողմ հարցեր»,- նշված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Թրամփը կիրակի հայտարարել էր, որ ԱՄՆ զինվորականները Սիրիայում ոչնչացրել են ալ Բաղդադիին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան