Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Տնտեսություն

Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գնումների օրենսդրության վերանայման գործընթաց

Ապրիլի 2-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը ներկայացրել է պետական գնումների համակարգում կատարվող փոփոխությունները: Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գնումների օրենսդրության վերանայման գործընթաց և ակնկալում է բիզնեսի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը կատարվելիք փոփոխություններին: «Մեր նպատակն է «արժեք՝ փողի դիմաց և կոռուպցիայից զերծ, արդյունավետ գնումներ» սկզբունքների կիրառումը պետական գնումների համակարգում»,- ասել է Շահնազարյանը: Գնումների ոլորտի նախատեսվող փոփոխությունների մասով ֆինանսների նախարարությունը բաց է համագործակցության համար և կոչ է անում շահագրգիռ կողմերին ներկայացնել իրենց առաջարկները օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու նպատակով: Ախտորոշված խնդիրների հիման վրա գնումների ոլորտի ենթաօրենսդրական կարգավորումները դրվել է նաև հանրային քննարկման e-draft.am կայքում: Առաջարկվող ենթաօրենսդրական կարգավորումներով նախատեսվում է ժամկետանց հարկային պարտավորություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ընձեռել գործընթացից դուրս չմնալու  հնարավորություն` վճարելով պարտքերը: Առաջակվում է նաև վերացնել վարկային պարտավորություններ ունեցող կազմակերպությունների մասնակցության սահմանափակումը, չծանրաբեռնել տնտեսավարող սուբյեկտներին ձևական պահանջներով: Փոփոխություն է կատարվել նաև մասնակցության շեմի առումով. նախկինում մինչև 5 մլն դրամ գնումների դեպքում տնտեսավարողին հնարավորություն էր տրվում առանց որևէ չափանիշների մասնակցել պետական գնումներին: Այժմ նախատեսվում է այդ շեմը բարձրացնել մինչև 10 մլն: Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից  համացանցային պորտալում գնումների մասին տեղեկատվության ռուսերեն լեզվով պարտադիր հրապարակմանը՝ վարչության պետը նշել է, որ փոփոխությունը վերաբերվում է 2019 թվականի մարտի 25-ին սկսվող գնման ընթացակարգերին: Այն իրենից բարդություն չի ներկայացնում պատվիրատուների համար, քանի որ մրցույթի հրավերի մի մասը ստատիկ տեղեկատվություն է, և պահանջվում է միայն մի քանի փոփոխական տվյալներ: Ռուսերեն թարգմանվում է միայն տեխնիկական բնութագիրը: