Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Տնտեսություն

Վարչապետի համար տրանսատլանտյան թռիչքներ իրականացնող օդանավ ձեռք բերելու համար նվազագույնը 30 մլն դոլար գումար կպահանջվի. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

2020 թ. պետական բյուջեն աննախադեպ է, իներցիոն բյուջե ունենալու մասին խոսք լինել չի կարող: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը:

«Բյուջեն իներցիոն չէ, որովհետև շատ մեծ գումարներ են տրամադրվում ձեռնարկատիրական գործունեությունը խրախուսելու համար: Ծրագրերի վարկավորման տոկոսադրույքը պետությունը վերցնում է իր վրա, որպեսզի տնտեսվարողները կարողանան վերցնել վարկեր և զարգանալ: Նաև մեծ գումարներ է տրամադրվում ենթակառուցվածքների զարգացման համար»,- նշեց Հովիկ Աղազարյանը:
Ըստ 2020 թ. բյուջեի՝ ռազմական պաշտպանության ծախսերը մեծացվում են ընդամենը 0,8 %-ով՝ ներկա 300,5 մլրդ դրամից դառնալով 303 մլրդ դրամ, իսկ Ադրբեջանի հաջորդ տարվա բյուջեում պաշտպանական ծախսերը ավելանալու են 20 տոկոսով: Հովիկ Աղազարյանի խոսքով՝ ՀՀ-ն դեռևս չի կարող բյուջեի բացարձակ արժեքով մրցակցության մեջ մտնել Ադրբեջանի հետ:


«Եթե հակառակորդի հետ մտնենք մրցակցության մեջ բյուջեի բացարձակ արժեքի իմաստով, ապա մենք այս ճակատում առայժմ պարտված ենք: Որքան Ադրբեջանն է ծախսում պաշտպանական նպատակներով, այդքան մենք չենք կարող ծախսել: Մենք պետք է բացարձակ արժեքով մեր համեմատաբար քիչ միջոցները ծախսենք որակական արդյունքներ ապահովելու համար և այդ գումարներն առավելագույնս էֆեկտիվ ծախսելու վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բյուջեի պաշտպանական ծախսերին, հայտարարել էր, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները մեծացվելու են, և ձեռք բերված միջոցները ուղղվելու են պաշտպանության մակարդակի բարձրացմանը: Ընդդիմադիրներն այստեղ թափանցիկություն էին տեսնում: «Իմ քայլի» պատգամավորը, սակայն կարծում է, որ վարչապետի հայտարարությունը ճիշտ չի ընկալվել:

«Ի նկատի ունենք, որ պաշտպանության նախարարության ողջ համակարգում կոռուպցիոն ռիսկերի բացակայությունը կնպաստի, որ 303 մլրդ դրամն ավելի էֆեկտիվ ծախսվի: Տեսնում եք, որ շատ զորամասերում սննդի մատակարարումն արվում է լրիվ ուրիշ տարբերակով: Մատուցվող ծառայությունն ավելի լավն է. և պետությունը ծախսում է ավելի քիչ գումար: Այսինքն՝ այստեղ ինչ-որ իմաստով գումար խնայվեց, այդ գումարների մասին է խոսքը, ոչ թե որոշ գումարներ պետք է թաքուն ծախսվեն»,- ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի համար նոր ինքնաթիռ ձեռք բերելու քննարկումներին՝ Հովիկ Աղազարյանը նշեց. «Նոր ինքնաթիռ ձեռք բերելը չպետք է շքեղություն համարել, այն նորից տնտեսական հաշվարկ է: Երբ Վարչապետը պաշտոնական այցելություններ է ունենում այս կամ այն երկիր, նա մի հսկայական թիմով է գնում, հետևաբար, այդ տիպի ինքնաթիռ ունենալը ոչ շատ երկար ժամանակահատվածում կարդարացնի ներդրված ծախսերը»:

Նրա խոսքով՝ տրանսատլանտյան թռիչքներ իրականացնող օդանավ ձեռք բերելու համար նվազագույնը 30 մլն դոլար գումար կպահանջվի:

Կառավարությունը 2020 թվականի բյուջեով նախատեսում է 4.9 տոկոս տնտեսական աճ: Խոսելով այս ցուցանիշի ցածր լինելու մասին՝ պատգամավորն ասաց. «4.9 տոկոս տնտեսական աճն ինքնին վատ ցուցանիշ չէ, բայց մենք հույս ունենք, որ պետք է անցնենք այն: Եթե մենք հաջորդ տարի չմոտենանք 10 տոկոս տնտեսական աճին, ապա պետք է ընդունենք, որ ինչ-որ բան այն չենք արել»: