Եթովպիայի ավիաուղիների կործանված Boeing 737 MAX-ի օդաչուները հետեւել են հրահանգներին
Եթովպիայի ավիաուղիների անցյալ ամիս կործանված Boeing 737 MAX-ի օդաչուները աղետից առաջ հետեւել են օդանավի արտակարգ դրության հրահանգներին, սակայն չեն կարողացել այն կառավարել, հայտնում է The Wall Street Journal-ը:
Քննության նախնական արդյունքների համաձայն՝ օդաչուները փորձել են օդանավը կառավարել՝ հետեւելով մանեւրումը ուղղելու համակարգի անջատման հրահանգներին, սակայն չեն կարողացել օդանավը կառավարել:
Դրանից հետո նրանք նորից են միացրել համակարգը եւ փորձել գտնել օդանավի կառավարման այլ եղանակներ, սակայն նրանց դա չի հաջողվել:
Պարբերականը նշում է, որ այս տեղեկությունը հիմնված է սեւ արկղերի տվյալների վերծանման արդյունքների վրա:
Մարտի 10-ի առավոտյան Եթովպիայի ավիաուղիների Boeing 737 MAX 8 օդանավի կործանման հետեւանքով զոհվել էր 157 մարդ, որը դարձել է վերջին 5 ամսում Boeing 737 MAX-ի երկրորդ մահացու աղետը:
Ողբերգությունից հետո տասնյակ երկրներ հայտարարել էին այս մոդելի օդանավերի համար իրենց տարածքները փակելու մասին: Դրանից բացի, շատ ավիաընկերություններ դադարեցրել են Boeing 737 MAX-ի շահագործումը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT