Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Աշխարհ

ԱՄՆ-ը փորձում է համոզել Եգիպտոսին՝ չգնել ռուսական ռազմական ինքնաթիռներ

ԱՄՆ-ը փորձում է տարհամոզել Եգիպտոսին ռուսական ռազմական ինքնաթիռներ գնելու հարցում եւ սպառնում է պատժամիջոցներ մտցնել, եթե երկիրը չհրաժարվի գործարքից։ Այս մասին ասել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։

Աղբյուրի խոսքով, որը չի ցանկացել նշել անունը, Վաշինգտոնը դեռեւս աշխատանք է տանում Եգիպտոսի հետ՝ նրա պաշտպանական կարիքները հոգալու առումով։

ԱՄՆ-ն արդեն  երկար տարիներ տնտեսական եւ ռազմական օգնություն է ցուցաբերում Եգիպտոսին, որը Վաշինգտոնի վաղեմի դաշնակիցն է եւ օգտագործում է ամերիկյան F-16 կործանիչներ։

Այս տարի Եգիպտոսը Ռուսաստանի հետ պայմանագիր էր ստորագրել 2 մլրդ դոլարի ավելի քան 20 Սու-35 կործանիչ գնելու մասին։

ԱՄՆ-ը կարող է միջոցներ ձեռնարկել Կահիրեի նկատմամբ, Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու օրենքին համապատասխան, որը նախատեսում է արձագանքում Ռուսաստանից ռազմատեխնիկա գնելուն։

«Նրանք դա գիտեն, եւ մենք նրանց հետ ուսումնասիրում ենք այդ հարցը,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։- Մենք առայժմ մինչեւ վերջ չենք կարգավորել այդ հարցը, բայց նրանք հաստատ հասկանում են, թե ինչ են վտանգում»։

Վաշինգտոնը պնդում է, որ Սու-35-ների եւ ռուսական այլ ռազմական համակարգերի օգտագործումը կարող է սպառնալիքի տակ դնել  երկրի՝ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ մյուս երկրների հետ համատեղ գործողություններ վարելու հնարավորությունը։