Մինչեւ գարուն իշխանությունը Ամուլսարի ճանապարհները բացելու հարցում կտրուկ քայլերի չի գնա․Շիրակ Բունիաթյան
Եթե արդեն իսկ խոսվում է վտանգի մասին, ապա Ամուլսարի շահագործման ծրագիրը պետք է փակվի: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ամուլսարի պաշտպան Շիրակ Բունիաթյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին:
«Ամեն մարդ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը եւ Աղաջանյանի հարցազրույցը ես դիտարկում եմ որպես Աղաջանյանի կարծիքի արտահայտում, ոչ ավելին: Մեզ համար անհասկանալի է կառավարելի ռիսկեր հասկացողությունը, որովհետեւ ռիսկը դա վտանգն է, իսկ կառավարելի վտանգներ չեն լինում: Եթե արդեն իսկ խոսվում է վտանգի մասին, նամանավանդ առողջարանային գոտու մոտակայքում, ինձ թվում է արդեն պետք է փակվի տվյալ ծրագրի էջը»,-ասաց նա:
Անդրադառնալով մյուս հայտարարությանը, որ Կառավարությունն է որոշումներ կայացնում, այնինչ ցուցարարները փորձում են այդ գործառույթն իրենց վրա վերցնել, Բունիաթյանն ասաց. «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին իրավունք ունի մասնակիցը դառնալու, ինքը որոշելու: Ամուլսարում հանքարդյունաբերության էջը փակել է 1.5 տարի առաջ, ճանապարհները փակելու առաջին իսկ օրվանից, եւ համայնքի բնակչության մեծ մասը կայացրել է որոշում, որ ինքը չի ուզում ապրել հանքարդյունաբերական շրջանում, դա մեր որոշումն է եւ կառավարությունը, ինձ թվում է, կգնա կառուցողական երկխոսության»:
Բունիաթյանի կարծիքով` մինչեւ գարուն իշխանությունը Ամուլսարի ճանապարհները բացելու հարցում կտրուկ քայլերի չի գնա, իսկ եթե Կառավարությունը որոշի ուժի միջոցով բացել ճանապարհներ, դա կլինի գարնանը: «Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, երբ որ մենք մտել ենք այս պայքարի մեջ, գնահատել ենք բոլոր տարբերակները»,- հավելեց նա:
Նշենք, որ Էդուարդ Աղաջանյանը հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը, որտեղ խոսելով Ամուլսարի խնդրի մասին նշել էր, որ հանքը շահագործելու դեպքում եթե ռիսկերը կառավարելի լինեն, իրենք համապատասխան որոշում կկայացնեն: Նաեւ ասել էր, որ վերջնական որոշում կայացնողը Կառավարությունն է, այլ ոչ թե այնտեղ պայքարող քաղհասարակության ներկայացուցիչները:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է