Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Ժամանց

«Ունեմ պայմանագիր 1 տարի չամուսնանալ». Երևանի ամենագեղեցիկ աղջիկը մրցույթի և հետագա պլանների մասին

Past.am-ը գրում է.

Վերջերսս Երևանում կայացել է «Միսս Երևան» գեղեցկության մրցույթը, որի հիմնադիր ղեկավարը Արթուր Վարդապետյանն է:

Երեկոյի շքեղությունը և գեղեցիկ մրցակցությունը ապահովել են18-26 տարեկան 19 գեղեցկուհիներ:

Մասնակիցների հավաստմամբ նա ջանքեր չի խնայել, որպեսզի աղջիկները հենց նախնական փուլից սկսված մինչև վերջին անգամ բեմում հանդես գալը իրենց զգան ապահով ու առանց ավելորդ լարվածության կարողանան ներկայանալ հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև ունենան հնարավորություն լիարժեք ինքնադրսևորվելու:

 

Երևանում բազմաթիվ կազմակերպություններ սիրով կամեցել էին նվերներ հանձնել գեղեցկուհիներին:

Մրցանակակիրը, ով պաշտոնապես կդառնար «Երևանի թիվ մեկ սիրուն աղջիկ», որպես պարգև կստանար ավտոմեքենա:

 

Երեկոյի թագուհին 18-ամյա Անգելինա Տանանյանն էր, ով սովորում է երաժշտական քոլեջում, ում բացարձակ չի խանգարում մոդելային կարիերան: Նշենք, որ Անգելինան ապագա դաշնակահարուհի է:

Մինչ բոլորը հետաքրքրվում են Անգելինայի հաջողություններով՝  Past.am-ը հնարավորություն ունեցավ շփվելու նրա հետ, ու գեղեցկուհուց ստանալու մի շարք հարցերի պատասխաններ:

 

- ԱՆգելինա աղջկական երազանքներում տեղ գտե՞լ էր գեղեցկուհու տիտղոսին արժանանալը:

- Այո, իհարկե: Փոքր տարիքից հետաքրքրվել եմ նմանատիպ մրցույթներով ու ինձ միշտ պատկերացրել եմ այդպիսի նախագծերի մասնակից: Հայտարարված մրցույթին սիրով մասնակցել եմ ու ճիշտն ասած շատ էի ուզում հաղթել, սրտի թրթիռով սպասում էի, հույս ունեի անունս կհնչեր: Ցանկանում եմ յուրաքանչյուր հայ աղջիկ զգա այդ ապրումները:

 

- Արդեն ունեք պայմանագիր, որ մեկ տարի չեք ամուսնանալու, կա՞ ինչ որ մեկը, ով այդ լուրից կնեղսրտեր:

- Ոչ, դեռ չկա: Առաջիկա նպատակներս կապված են միայն ուսման և կարիերայիս հետ:

- Իսկ եթե որևէ երիտասարդի մտքով անցնի ձեր բակում նվագախմբի հետ հատուկ ձեզ համար երգել «Երևանի սիրուն աղջիկ»-ը, ինչպե՞ս կընդունեք:

 

- Իհարկե դրական կվերաբերվեմ, ուրեմն դեռևս կան նման գեղեցիկ քայլերի ընդունակ երիտասարդներ (ժպտում է):

На изображении может находиться: 1 человек, часть тела крупным планом и в помещении

На изображении может находиться: 1 человек, стоит, автомобиль и на улице