Ընտանիքն ամրանում է երկկողմանի ներողամտության և հավասարակշիռ մտածողության արդյունքում
Կնոջ տաք սիրտ, թե՞ տղամարդու կողմից իրական սիրո դրսևորում: Միգուցե այդ
երկուսը միասին են պետք, որպեսզի հայտնի անուններով անհատները
շարունակեն միասին ապրել նույն հարկի տակ:
Past.am-ը զրույցի բռնվեց դերասանուհի Ալինա Մարտիրոսյան - Արայանի հետ,
ով մեզ ծանոթացրեց իրենց անխախտ լինելու բանաձևին։

Ի՞նչ զբավածություն, ի՞նչ գրաֆիկ ունի Ալինա Մարտիրոսյանը ներկա օրերում։
-Ամանորի նախօրեին, ինչպես միշտ, զբաղված եմ առևտրով՝ տոնական
ուտեստներ, նոր տարվա նոր հագուստ, անակնկալ նվերներ և այլն:
Կա՞ այնպիսի մի նախագիծ , որը Ձեր հեղինակայինը կարող է լինել և որը եթերում
հնարավոր կլինի դիտել։
- Հեղինակային նախագիծ արդեն մոտ մեկ ամիս է՝ ունեմ։ Շատ հետաքրքիր
հաղորդաշար եմ պատրաստում և եկող տարվա առաջին կեսում հուսով եմ՝ եթեր
կգնա:
Արվեստագետ ամուսնու կողքին դերասանուհի կինը էներգիայի աղբյուր է թե՞
նրանից էներգիա ստացող։
-Ե՛վ մեկը, և՛ մյուսը: Բայց մեր միջի էներգետիկ կծիկը Կարենն է: Ես չգիտեմ՝ նա
որտեղից է ստանում իր էներգիան, բայց այն անսպառ է: Ես ավելի շատ նրա
մուսան եմ։

Երբևէ Ձեզ և Կարեն Արայանին նույն հարթակում կտեսնենք։ Չէ՞ որ դուք էլ ավելի
ուժեղ կլինեք միասին։
-Կարծում եմ՝ այո: Կախված է հարթակի լրջությունից:
Ընտանիքը ամուր է տղամարդու հավասարակշիռ մտքի թե՞ կնոջ ներողամտության
շնորհիվ։
-Իմ խորին համոզմամբ, ընտանիքն ամրանում է շարունակական փոխզիջման և
ընտանիքն ամուր պահելու երկկողմանի մեծ ցանկության դեպքում: Նաև
երկկողմանի ներողամտության և հավասարակշիռ մտածողության արդյունքում:

Դժվարությունները հաղթահարելու և միասին անխախտ լինելու ձեր բանաձևը :
լինի բուռն, հաղթահարելով ջղայինությունը՝ պինդ գրկախառնվել։ Չնայած որ մի
քանի անգամ եղել են այնպիսի ուժեղ վեճեր, որ շատ քչերը կամքի ուժ կգտնեին
այդ պահին գրկախառնվելու, սակայն մեզ դա հաջողվում է։ Մենք մինչ օրս չենք
խախտել այդ պայմանավորվածությունը, և ասեմ, որ դա միանգամից կոտրում է
լարվածությունը:
2020 թվականին Ձմեռ պապիկին ի՞նչ եք խնդրելու։
- Ճիշտն ասած, ամուսնանալուց հետո իմ ամեն ինչը, այդ թվում և Ձմեռ Պապիկը
ամուսինս է։ Նրան ես խնդրել եմ 2020 թվականին... Լավ, դա էլ թող մնա գաղտնիք։





















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT