Այսօր Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հարսանիքն է
Երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն այսօր ամուսնանում են: Զույգը միասին է արդեն մի քանի տարի, սակայն նրանք գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները մինչև վերջերս: Ամեն բան փոխվեց Միհրան Ծառուկյանի երևանյան մենահամերգի օրը, երբ երգիչը բեմում ամուսնաության առաջարկություն արեց Արփիին՝ անակնկալի բերելով սիրելիին:
Ի դեպ, այս տարի ամուսնանալու որոշում Միհրանը վաղուց ուներ: Դեռ նախորդ տարեվերջին՝ Tert.am Life-ին տված հարցազարույցում երգիչն ասել էր. «2019–ին, կարծում եմ, անձնական կյանքումս փոփոխություն կլինի»:
Չնայած մի քանի տարի միասին լինելուն՝ սիրելիի առաջարկն անակնկալի էր բերել Արփիին: «Եթե անկեղծ, ինձ թվում է՝ այս ամենն ինձ հետ չի կատարվում: Ինձ մի քանի անգամ կսմթեցին, որպեսզի հասկանամ, որ այս ամենն ինձ հետ է կատարվում, բացարձակ չէի սպասում: Ինձ համար շատ տարօրինակ էր, որ մի քանի ժամ շուտ պետք է ծնունդս շնորհավորեին, որովհետև ասում են՝ նախապես չեն շնորհավորում, հետո արդեն տեսա մատանին...»,- առաջարկությունը ստանալուց անմիջապես հետո ասել էր դերասանուհին, ով իրեն շնորհավորելու եկած շատ մարդկանց առաջ զուսպ էր, բայց երբ առանձնացավ բոլորից, նկատելիորեն հուզվել էր:
Զույգը հրապարակել է հարսանեկան առաջին լուսանկարները։




Առավել մանրամասն՝ այստեղ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT