Կրեմլում մեկնաբանել են Պուտինի եւ Թրամփի հնարավոր հանդիպման մասին հարցը
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ նոր հաղորդակցման շուրջ նախապատրաստական աշխատանքներ ներկայում տեղի չեն ունենում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կիրակի Ռուսական Առաջին ալիքով «Մեծ խաղ» հաղորդման եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ներկայումս բարձր մակարդակում շփումների համար որեւէ նախախատրաստական աշխատանք չի ընթանում: Նախագահ Պուտինը հավանաբար պատրաստ է ցանկացած շփման, նա ինքը դա բազմիցս պնդել է դա: Այդուհանդերձ, դեռեւս Պուտինի եւ Թրամփի միջեւ շփումների մասին որեւէ ծրագիր չկա»,-հայտարարել է նա:
«Փառք Աստծո, շփումներն իրականանում են դիվանագիտական մակարդակում, մեր դիվանագետների մակարդակում, կան շփումներ զինվորականների մակարդակում, եւ դա լավ է: Դա, առնվազն, թույլ է տալիս ապահովել երկխոսություն կարճաժամկետ խնդիրների շուրջ եւ հնարավորություն ընձեռել մեզ հետագայում չունենալ կտրուկ տարաձայնություններ»,-հավելել է նա:
Ինչպես նշել է Պեսկովը, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմանի հարաբերությունների օրակարգում դեռ կան շատ կարեւոր հարցեր, օրինակ, սպառազինման վերահսկողության խնդիրը, այդ թվում՝ Ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման եւ կրճատման պայմանագրի շուրջ: Սակայն, ըստ Պեսկովի, Մոսկվան դեռ չի տեսնում ինչ-որ ռեալ քայլեր ԱՄՆ-ի կողմից, որոնք կապացուցեին հարաբերությունների նորմալացմանն ուղղված մտադրությունը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան