Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Տնտեսություն

Թանկանալու է հավի միսը, կարագը, տավարի միսը, ձեթը

«2019 թվականը տնտեսական առումով լի էր և՛ ձեռքբերումներով, և՛ բացթողումներով: 9 ամիսների կտրվածքով ունենք շուրջ 7.1 տոկոս  տնտեսական ակտիվության ցուցանիշ, որի հիմնական շարժիչը եղել են առևտուրն ու ծառայությունների ոլորտը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանը:

Նա նաև նշեց, որ եթե ծառայությունների ոլորտից հանենք զբոսաշրջությունն ու ՏՏ ոլորտը, ապա կարող ենք եզրահանգում անել, որ հիմնականում շարժիչ են եղել տերմինալով խաղերը, բուքմեյքերական գործունեությունից օգտվողները և առևտրի մեծաքանակ աճը:

«Ինչ վերաբերում է պարենային շուկայում տիրող իրավիճակին, ապա մեկ տարվա գնաճը կազմել է մոտ 1.6 տոկոս, ինչը ցածր է Կենտրոնական բանկի թիրախային 4 տոկոս ցուցանիշից: Շատ հաճախ գնաճի ցածր մակարդակը դրական լույսի ներքո են մեկնաբանում, մինչդեռ՝ ցածր գնաճը խոսում է համախառն պահանջարկի նվազման և մարդկանց գնողունակության ցածր մակարդակի մասին: Եվ, եթե դիտարկում ենք նախատոնական թանկացումները, ապա  կրկնվող գործընթացներ են, որոնք թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառաբանություն ունեն: Օբյեկտիվն այն է, երբ որոշակի ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկն ավելանում է, գների փոփոխություն է արձանագրվում: ՀՀ-ն ներմուծող երկիր է, ուստի ներմուծման կառուցվածքում ցանկացած փոփոխություն կամ համաշխարհային գների փոփոխություններն ազդեցություն են ունենում գնաճի ձևավորման վրա»,-ընդգծեց նա:

Նա նաև ասաց, ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշի՝ 2019թ.նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ ունեցել ենք շուրջ 1 տոկոս գնաճ: Հիմնականում առաջին անհնրաժեշտության ապրանքների գծով են թանկացումներն արձանագրվել, որի արդյունքում հացը թանկացել է 3.9 տոկոս, մակարոնեղենը՝ 7.6, ալյուրը և ձավարեղենը՝ շուրջ 5 տոկոս:

«Իսկ մոտ ապագայում թանկանալու է հավի միսը, կարագը, տավարի միսը, ձեթը»,- խոսքն ամփոփելով ասաց բանախոսը: