Աբխազիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին
Աբխազիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի հուլիսի 21-ին, այս որոշման օգտին են քվեարկել հանրապետության խորհրդարանի պատգամավորներն ապրիլի 4-ին, տեղեկացնում է Sputnik-Աբխազիան։
Օրինագիծը գործընկերներին է ներկայացրել Աբխազիայի Ազգային ժողովի նախագահ Վալերի Կվարչիան։ Նա նշել է, որ պետության գործող նախագահը պաշտոնն ստանձնել է 2014 թվականի սեպտեմբերի 25-ին եւ համաձայն երկրի Սահմանադրության՝ հաջորդ ընտրությունները պետք է տեղի ունենան հունիսի 25-ից ոչ շուտ եւ հուլիսի 25-ից ոչ ուշ։
Պատգամավորներ Բատալ Տաբագուան եւ Ռաուլ Լոլուան առաջարկել են նախագահի ընտրություններն անցկացնել ավելի վաղ՝ հուլիսի 14-ին։ Դա կապված էր այն բանի հետ, որ ընտրատեղամասերը, որպես կանոն, բացվում են երկրի դպրոցներում եւ ընտրատեղամասերում աշխատում են մանկավարժներ, որոնց համար սկսվում են ամառային արձակուրդները, եւ դա կարող է խանգարել նրանց օրինական հանգստին։
Աբխազիայի նախագահի ընտրությունները հուլիսի 21-ին անցկացնելուն կողմ քվեարկեց խորհրդարանի 20 պատգամավոր, 11-ը դեմ էր, մեկը՝ ձեռնպահ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT