Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Շուտով ձեզ պիտի ներկայացնեմ հագուստի իմ բրենդը». Արմինկա ԵԱՏՄ-ն և Ռուսաստանը՝ Հայաստանի տնտեսության առանցքում․ թվեր, շուկաներ և կախվածություններ Կասեցվել է «Սոֆյա Կաթ»-ի թթվասերի արտադրությունը Վայ այն ընդդիմադիր ուժին, որը դեմ կգնա ընտրություններում մեկ միասնական բևեռով հանդես գալու ժողովրդի պահանջին․ Էդմոն ՄարուքյանՆոբելյան մրցանակը չի կարող չեղյալ հայտարարվել, կիսվել կամ փոխանցվել ուրիշներին. Նորվեգիայի Նոբելյան կոմիտեԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է UFC-ի նախագահը խոսել է Արման Ծառուկյանի ապագայի մասին Տավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտել Ոչ ոք չի՛ լռեցնի հայի ձայնը․ «Մեր ձևով» Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ Թրամփին Այն ամենը, ինչ կարելի է իմանալ Արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին․ Մհեր ԱվետիսյանԴատախազը հետ է վերցրել Սամվել Կարապետյանի տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն. Վարդևանյան ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը հող հանձնելու, Սև լճի, Կիրանցի մասին․ ՀՃԿ անդամ Նառա Գևորգյան Նիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալու ժամանակ չունի օրակարգ, չունի առաջարկ․ Նաիրի Սարգսյան Հայոց պետությունը եղել է մինչև ձեզ և կլինի ձեզնից հետո. Արշակ ԿարապետյանՄեր պատանդառված հայրենակիցների ազատման վերաբերյալ կարևոր դիտարկում. Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ուզում է վերահսկել Հայաստանի վառելիքի շուկան․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը խուսանավում է Իրանի և ԱՄՆ-ի միջևՏարօրինակ զարգացումներ երկաթուղու շուրջՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես կգա մեկնաբանությամբ այսօր ժամը 15։40-ին․ Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

Ինձ թույլ չեմ տա ապացույցներ ներկայացնել, որ այդ մարդկանց ավելի վատ վիճակի մեջ չդնեմ. Լեւոն Քոչարյան

Ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստորագրահավաքին միացած մշակութային գործիչների ցուցակում չկա գեթ մեկը, որը համաձայնություն չի տվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե տեսանյութ է տարածվել, որում Լեւոն Քոչարյանը նստած էր արվեստի գործիչների, մասնավորապես, Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի հետ, որոնք նույնպես ստորագրողների թվում են, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Դա 2 ամիս առաջ արված տեսանյութ է։ Ի դեպ, դա հեռախոսով նկարած չէ, այլ լուրջ-լուրջ նկարած է։ Ես իմ ընկերների հետ նստած էի եւ պատահական տեսա իմ կողմից շատ հարգված Նունե Եսայանին եւ Ավո Խալաթյանին, մոտեցա, բարեւեցի, նստեցի, մի քիչ խոսեցի, չեմ հիշում՝ ինչի շուրջ ենք խոսել»։

Հարցին՝ ինչո՞ւ ստորագրահավաքին չի մասնակցել նաեւ իր կինը, որը էստրադային երգչուհի է, Լեւոն Քոչարյանն ասաց. «Նա պետք է ստորագրի, որ դրանով պարզ լինի՞»։

Ինչ վերաբերում է մշակութային այն գործիչներին, որոնց անունները հայտնվել են ցուցակում, սակայն վերջիններս հայտարարում են, թե Քոչարյանին ազատ արձակելու մասին ստորագրահավաքին չեն մասնակցել՝ Լեւոն Քոչարյանն ասաց.

«Նշված ցուցակի մեջ չկա գեթ մեկը, ով համաձայնություն չի տվել։ Ես ինձ թույլ չեմ տա համապատասխան ապացույցներ ներկայացնել, որ այդ մարդկանց ավելի վատ վիճակի մեջ չդնենք։ Կրկին բոլորին շնորհակալ եմ, ովքեր միացել են այդ ստորագրությանը։ Գեթ մեկը չկար, որ իր համաձայնությունը տված չլինի։ Ստորագրություն որպես այդպիսին չի եղել։ Ոչ ոք փաստացի չի ստորագրել։ Եթե կա ինչ-որ մեկը, որը տեքստի բովանդակությանը ծանոթ չի եղել, ապա ես չգիտեմ՝ ում թերացումն է, եւ ներողություն եմ խնդրում դրա համար։ Սակայն դա գրեթե բացառում եմ։ Մի մասը կային, որ ասացին՝ չենք ստորագրել, այսինքն՝ «ստորագրել» բառախաղի վրա գնաց։ Այո, ֆիզիկապես չի ստորագրել, բայց միացել է դրան։ Կային մարդիկ, որ փորձեցին ինչ-որ տեղ մեղմել դա՝ ասելով, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Հայտարարությունը քաղաքականության մասին չէ, այլ հումանիստական քայլ էր»։

Լեւոն Քոչարյանն ասաց, որ չի մեղադրում այն գործիչներին, որոնք խուսափում են հայտարարել, թե ստորագրել են. «Հանրային մարդիկ են, քննադատությունն իրենց համար ծանր է, բեմ են բարձրանում»։

Անդրադառնալով ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի՝ ստեղծված հանձնախմբի կողմից հավաքված 60 հազար ստորագրությանը, Քոչարյանն ասաց. «Սովորական քաղաքացիների մասին է խոսքը։ Եթե ճիշտ աշխատեն, այդ 60 հազարը ավելի կշատացնեն։ Եվ Արցախում, եւ մարզերում եւ օնլայն տարբերակով հարցման արդյունք է 60 հազարը, հնարավոր է, որ այդ հարցմանը մասնակցած լինեն նաեւ արտերկրից»։