Առաջին անգամ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը ռեկորդ կսահմանի. ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ
Այս տարին շատ հաջող էր տարբեր ուղղություններով Ռուսաստանի եւ ԵՏՄ այլ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցության տեսանկյունից: Այս մասին այսօր Երեւանում Եվրասիական տնտեսական ակումբի 6-րդ ամենամյա նիստում հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ 2019 թվականը շահավետ էր եւ հաջող ԵՏՄ բոլոր անդամ երկրների, մասնավորապես, Հայաստանի համար:
Իր հերթին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանի խորհրդական Ալեքսեյ Սինեգուբովը հայտարարեց, որ երկու երկրների միջեւ հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակում:
«Խոսքը ոչ միայն քաղաքական երկխոսության, այլ նաեւ տնտեսական կապերի մասին է: Առաջին անգամ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը ռեկորդ կսահմանի՝ 2019-ի արդյունքներով մեծացնելով 2 մլրդ դոլարի ցուցանիշը»,- նշեց նա:
Նա նաեւ հիշեցրեց, որ Հայաստանում գործում են ռուսական կապիտալով մոտ 2 հազար ձեռնարկություններ, որոնց մեծ մասը խոշոր հարկատուներ են:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է