Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այցելել են Շուշիի երկրաբանության պետական թանգարան (ֆոտո)
Արցախի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Հ
.jpg)
.jpg)
այաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր հյուրընկալվել է Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանում։
Թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր Գաբրիելյանցի ուղեկցությամբ նրանք ծանոթացել են այստեղ պահվող՝ աշխարհի ավելի քան 40 երկրներից բերված քարերի ու հազվագյուտ տիպի ապարների հավաքածուին, դրանց ծագմանն ու պատմությանը։
Թանգարանում ներկայացված է շուրջ 500 նմուշ, որոնց մի մասն արցախյան գտածոներ են, մնացածը՝ հիմնականում պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անձնական հավաքածուն, որը նվիրաբերվել է թանգարանին։
Շուշիում նախագահ Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այցելել են նաև Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ