Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Տնտեսություն

Երեւանում մեկնարկեց grow edutainment-ի «Առաջնորդների քարտեզ» ծրագիրը #Unsmoke-ի հետ (վիդեո)

Երեւանում մեկնարկեց grow edutainment-ի Առաջնորդների քարտեզ ծրագիրը Unsmoke-ի հետ։ Ծրագրի առաջին մասը սկսվել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության հետ, որը 2019 թվականին Հայաստանում հավաստագրվել է որպես լավագույն գործատու… Երեւանում տեղի ունեցավ «Տաղանդների գնահատումը եւ զարգացումը Հայաստանում» խորագրով քննարկում, որը նախաձեռնել էր grow edutainment-ը, իր «Առաջնորդների քարտեզ» ծրագրի մեկնարկի առիթով։

grow edutainment կազմակերպության համահիմնադիր տնօրեն Անուշ Մանուչարյանի խոսքով՝ ներդնելով տաղանդների զարգացման բնագավառում երկար տարիների փորձը, «Unsmoke your world» շարժման աջակցությամբ սկսվել է «Առաջնորդների քարտեզ» աննախադեպ ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանում շնորհալի անհատների ներուժի բացահայտմանն ու տաղանդի զարգացմանը. «Ծրագիրն իր բնույթով աննախադեպ է, քանի որ Հայաստանում առաջին անգամ լայն զանգվածներին հնարավորություն է տրվում բացահայտելու եւ գնահատելու սեփական առաջնորդական ներուժը։

Ընտրված մասնակիցները հայտադիմումների վերլուծության արդյունքում խմբերով հրավիրվում եւ մասնակցում են գնահատման ծրագրին։ Այն ներառում է անհատական եւ խմբային վարժություններ, որոնց արդյունքում անհատները կդրսեվորեն իրենց որպես առաջնորդ եւ հետադարձ կապի հաստատում կստանան մասնագետներից։ Ծրագիրը լինելու է շարունակական եւ նպատակ է ունենալու միջազգային առաջադեմ գնահատման այս մեթոդը հասանելի դարձնել Հայաստանում լայն զանգվածների համար»։

Ծրագրի առաջին մասը սկսվել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության հետ, որը 2019 թվականին Հայաստանում հավաստագրվել է որպես լավագույն գործատու՝ տաղանդների կառավարման ոլորտում առաջադեմ փորձառության շնորհիվ։ «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության արտաքին հաղորդակցությունների մասնագետ Տաթեւիկ Հովհաննիսյանի խոսքով՝ այս համագործակցության շնորհիվ դեկտեմբեր-հունվար ամիսներին 150-ից ավելի մասնակիցների համար ծրագիրը հասանելի կլինի անվճար. «Ֆիլիպ Մորիս Արմենիան» Հայաստանում ունի երկարաժամկետ ծրագրեր եւ մեծապես հետաքրքրված է հայ տաղանդների հայտնաբերման ու զարգացման հարցում, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք աջակցել այս ծրագրին։ Այն ներշնչված է աշխարհը ցանկացած ծխից ազատելու «Unsmoke» տեսլականով։ Մենք փորձում ենք նվազեցնել ածխածնի ազդեցությունը եւ այդ ուղղությամբ ընկերությունն ունի բազմաթիվ նվաճումներ։ Ընկերությունն այս տարի Հայաստանում ճանաչվել է լավագույն գործատու, այդ հավաստագիրը ստանում են այն կազմակերպությունները, որոնք ապահովում են մարդկային ռեսուրսների ոլորտում առաջատար պրակտիկաներ՝ տաղանդների կառավարում, աշխատանքային պայմաններ»։

Ծրագրի մասնակիից Ավետ Դիշունցի խոսքով՝ մասնակցելու ցանկությունը շատ մեծ է. «Դիմեցինք եւ մի քանի ամիս անց մեզ ընտրեցին։ Վերջերս սեմինարի մասնակցեցինք եւ 9-ժամյա ակտիվ քննարկումներից հետո հասկացանք, թե ինչ կարողություններ ունենք եւ ինչ հնարավորություններ են բացվում մեր առաջ, հասկացանք մեր ուժեղ եւ թույլ կողմերը, եւ առկա գործիքակազմի միջոցով պետք է բարելավենք ու շտկենք մեր թույլ կողմերը։