Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Մեզ անհրաժեշտ է, որ 2020 թվականին տեղի ունենան արտահերթ ընտրություններ. ՀՀԿ խոսնակ

Ինձ համար դասական ընդդիմությունը այն քաղաքական ուժերն են, որոնք չեն ողջունել Նիկոլի իշխանազավթումը: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, այսօր խորհրդարանում երկու ընդդիմադիր ուժերը ուզած-չուզած ընդդիմություն են, որովհետեւ ըստ Սահմանադրությունը պետք է լինի ընդդիմություն:

«Եվ ԲՀԿ-ն, եւ «Լուսավոր Հայաստանը» իշխանության հետ եղել են կոալիցիա: Նրանք եղել են այսպես կոչված հեղափոխության ջատագովները: Մենք չենք եղել  այդպիսին, մենք եղել ենք, կամ եւ կմնանք այս ռեժիմի հակառակորդները»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:

Նա հավելեց, որ այսօր Հայաստանում ստեղծվել է ոչ բնական իրավիճակ, որն ավելի բնորոշ է  տոտալիտար երկրներին. «Հայաստանի անկախության ընթացքում երբեք որեւէ անձ կամ կուսակցություն ԱԺ մանդատների 3/5-րդին չի տիրացել: Երբ մենք էինք իշխանության, ըստ Սահմանադրության, սահմանադրական օրենքներ ընդունելու համար մեզ անհրաժեշտ էր բանակցել ընդդիմության հետ, այդ թվում «Ելք»-ի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ: Այսօր Էդմոն Մարուքյանն ու Գագիկ Ծառուկյանն իրենց թիմերով ինչքան էլ խոսեն, որեւէ բան չեն կարող փոխել»,-ասաց Շարմազանովը:

Նա հայտարարեց, որ Հայաստանին այսօր անհրաժեշտ է, որ 2020 թվականին տեղի ունենան արտահերթ ընտրություններ, որոնք կլինեն գաղափարական. «Ես դրա համար չեմ ասում, որ ՀՀԿ-ն վերադառնա , այլ դա անհրաժեշտ է, որ խորհրդարանը դեֆորմացված չլինի, որ ընդդիմությունը կարողանա հակակշռել ընդդիմությանը, որ 3/5-րդի շեմն աշխատի: Երկրին է պետք, որ 2020 թվականին հասնենք նրան, որ պարտադրենք արտահերթ ընտրություններ: Ընդդիմությունը որեւէ լծակ չունի վերահսկելու կամ հավասարակշռելու իշխանության ցանկությունները: Ոչ մի իշխանություն Հայաստանում այսքան անսահմանափակ իշխանություն չի ունեցել, որն այսօր ունի Փաշինյանը: Սա նորմալ չէ: 2020 թվականը պետք է լինի պայքար արտահերթ ընտրությունների անցկացման համար»: