Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

«Պողոսների» Հայաստանը կամ կուլակաթափության ուրվականը

Սուրեն Սուրենյանց -ը գրում է՝

Այսօր առավոտից մի խումբ մարդիկ միջադեպ են հրահրել Արարատի մարզի Հովտաշատ համայնքում: Մի խումբ տղամարդիկ աղմուկ-աղաղակով իրենց մեքենաներով ներխուժել են Մուլտի Գրուպ կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին պատկանող ձկնաբուծարանի տարածք ու փորձել բռնի ուժով լճերից գողանալ ձկները։ ԶԼՄ-ների տպավորությամբ՝ ակցիան կազմակերպված է և հատուկ սցենարով է ընթացել։ Հովտաշատցիները տարածք ներխուժելիս հայտարարել են, թե դրանք գյուղի հողերն են՝ «մեր տարածքում աճեցրած ձկները մերն են, ու եկել ենք տանենք»։ Նրանք հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա, հարվածել ու հայհոյել լրագրողին և օպերատորին, վնասել տեսախցիկը: Լրատվամիջոցները Գագիկ Ծառուկյանի անունն են կապում ձկնաբուծարանի հետ, թեպետ ԱՆ պետռեգիստրում այն գրանցված է Սեդրակ Առուստամյանի անունով։ Սակայն խնդիրն ամենևին էլ այն չէ, թե ում է պատկանում ձկնաբուձարանը, որովհետև ակնայտորեն գործ ունենք սադրանքի հետ, որն առնվազն քաջալերվել է պետական մակարդակով կամ ամբողջացնում է «Նոր Հայաստանի» հավաքական կերպարը։ Սեփականության իրավունքն անձեռնմխելի է ու «կուլակաթափության» նախադեպն ունեցող երկրներում անիմաստ է խոսել ներդրումների, տնտեսության զարգացման, էլ չենք խոսում՝ տնտեսական հեղափոխության մասին։ Հեղափոխությունից հետո Հայաստանում անշեղորեն զարգանում է ատելության խոսքը, որի հիմքում իշխանության տոտալ անհանդուրժողականությունն է այլակարծության, առհասարակ՝ այն ամենի հանդեպ, ինչն իրենց կողմից չի վերահսկվում։ Անցած մեկ ու կես տարիների ընթացքում Հայաստանում շատ բան թիարախավորվեց, հիմա էլ՝ ըստ ամենյանի, հերթը հասել է արժեք ստեղծող սեփականատերերին։ Ամենաթողությունն ու բեսպրեդելը հենց այսպես են հաստատվում՝ իշխանության լուռ համաձայնությամբ, խրախուսմամբ, երբ իրավիճակի տերը դառնում են ոչ թե օրենքն ու իրավապահ մարմինները, այլ լյումպենն ու ատելությունը։ Տարօրինակ օրինաչափությամբ՝ «Կամազ»-ներ նվիրաբերող գործարարները դառնում են արքունիքի սիրելիները, իսկ սեփական կարծիք ու «Ես» ունեցող սեփականատերերը՝ իշխանության ու «պողոսների» «աչքի փուշը»։ Իշխանությունը չի կարողանում հանդուրժել, որ Աբովյան քաղաքում կարող է հաղթել ոչ իրենց թեկնածուն, չի մարսում այն փաստը, որ բիզնեսը հաշտության խնդիր ունի ոչ թե իշխանության, այլ՝ հասարակության հետ։ Ու այս արանքում «սպանվում» է նոր Հայաստանը՝ դառնալով ոչ թե հեղափոխության, այլ՝ կուլակաթափության սիմվոլ։