Պուտինը հայտնել է, որ վերջին շրջանում լիարժեք չի քնել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակի սահադաշտում հոկեյի հանդիպման ընդմիջմանը հայտնել է, որ վերջին շրջանում իրեն չի հաջողվել լիարժեք քնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Բիզնեսմեն Գենադի Տիմչենկոյի՝ մարզումներին ավելի շատ ժամանակ հատկացնելու կոչին, ՌԴ նախագահը պատասխանել է, որ վերջին շրջանում ինքը լիարժեք չի քնել: «Քիչ եմ քնել, 4-5 ժամ»,- ասել է Պուտինը:
Կարմիր հրապարակի սահադաշտում Հոկեյի գիշերային լիգայի հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան եւ ավարտվել է 8:5 հաշվով՝ հօգուտ թիմի, որում հանդես էր գալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հաղթողների կողմից տափօղակով հարվածների կեսից ավելին կատարել է պետության ղեկավարը:
Հոկեյի գիշերային լիգան հիմնադրվել է 2011 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Պուտինի եւ ռուսական հոկեյի հռչակավոր վետերանների նախաձեռնությամբ: Լիգայի խնդիրն է երկրում մասայական հոկեյի զարգացումը, համառուսական սիրողական մրցումների կազմակերպումը, որոնք հասանելի են բնակչության լայն շերտերին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան