Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Ժամանց

Առաջին հայացքից գրավիչ այս նկարն այնքան հունից հանեց արվեստասերներին, որ նրանք պատրաստ էին այրել այն․ ի՞նչն այն չէ նկարի հետ, որ այդքան աղմուկ բարձրացավ

Արվեստը միշտ չէ, որ միայն հիացմունք ու հիացական խոսքեր է առաջացնում, լինում է նաև, որ արվեստի որևէ դրսևորում հսկայական աղմուկի պատճառ է դառնում, որը հետո դժվար է լինում հանդարտեցնել։ Այսպիսի մի նկար է Մանեի հայտնի Օլիմպիա նկարը, որը իր ստեղծման իսկ պահից դարձավ բազմաթիվ արվեստասերների քննարկման առարկա։ Սակայն ի՞նչն այն չէ հայտնի ու էսթետիկ այս նկարի հետ։ 

Մանեն իր «Օլիմպիա» նկարում պատկերել է մերկ մի կնոջ, ով Վեներայի պատկերն ունի։ Նա պառկած է անկողնուն, իսկ նրա կողքին սևամորթ մի կին է կանգնած։ 1865թ․-ին, երբ նկարը ցուցադրվեց Փարիզում, ու պատմվեց դրա պատմությունը, արվեստասերները չկարողացան զսպել իրենց զայրույթն ու անգամ առաջարկեցին վառել այն։ 

Բանն այն է, որ մինչ Մանեն շատ ու շատ նկարիչներ ևս պատկերել էին մերկ կնոջ, սակայն նրանց պատկերած կանայք երևակայական էին ու ծնված էին նրանց իդեալներից։ Այնպիսի հայտնի նկարիչներ, ինչպիսիք էին Տիցիանը, Ռուբենսը, ևս պատկերել էին մերկ Վեներաների, սակայն նրանց ստեղծած Վեներաները ծնվել էին իրենց իսկ երևակայությունից։ Նրանք ստեղծել էին կնոջ այն իդեալը, ում կցանկանային տեսնել, ու իրենց բոլոր նկարներում կարծես թե պահում էին դա։ 

Սակայն Մանեն հեղափոխություն արեց․ նա ստեղծել էր իրական կնոջ պատկերով մերկ կին։ Ավելին՝ նա նշել էր, որ իր ստեղծած կինը գոյություն ունի, ու նա պատկերել է նրան մերկ՝ դարձնելով իսկական աստվածուհի։ Սա ուղղակի չէր կարող հունից չհանել քննադատներին, ովքեր միայն այն մտքից, որ հիմա նայում են իրականում գոյություն ունեցող մերկ կնոջ մարմնի, հունից դուրս էին գալիս։ 

Նկարում երևում է կնոջ ոչ իդեալական մարմինը՝ նրա ամբողջ գեղեցկությամբ ու թերություններով։ Մանեն չէր հասկանում, թե ինչպես է կարելի կնոջը պատկերել իդեալական, եթե նա իրականում իդեալական չէ, և ստեղծված է հողեղենից։ Մանեն փորձում էր իր նկարով ցույց տալ, որ պետք է կառչել իրական կնոջից և ոչ թե երևակայականից։ 

Լավ է գոնե, որ հանճարեղ նկարիչը կարողացավ մինչև վերջ պայքարել իր արվեստի համար ու թույլ չտվեց, որ քննադատներն այն վերացնեն կամ այրեն, ինչպես նրանցից շատերը պլանավորում էին, և մինչև մեր օրեր հասավ այս հրաշալի նկարն իր ամբողջ գունապնակով։