Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

«Ինձ 6 ամիս առաջ զգուշացրել էին՝ եթե հրաժարական չտաս մի օր մեղադրանք կառաջադրվի». Հրայր Թովմասյան

Ես հրաժարվել եմ որեւէ ցուցմունք տալուց։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ՀՔԾ քննիչների կողմից իր հարցաքննությանը:

«Քննիչն ասաց, որ իր կյանքում այսպիսի մեղադրյալ չի տեսել, որ այսպիսի տրամադրություն ունենա, ասաց՝ երեւի աշխարհում որեւէ քննիչ չի տեսել։ Չի տեսել շատ պարզ պատճառով, որ մի օր մեղադրանք էր առաջադրվելու, ինձ 6 ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ «իքս», «իգրեկ», «զեթ» քայլերը չանելու համար ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի։ Ուստի դրա մասին մի օր կխոսեմ։

«Իքս», «իգրեկ», «զեթ» քայլերը հրաժարական տալն էր։ Այս մեղադրանքը՝ 308-ի 2-րդ մասով, առաջադրելն իմ կյանքում ոչինչ փոխել եւ չի կարող փոխել։ Մենք բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ քննիչի հետ եւ ես իրեն ասացի, որ ես որպես պրոֆեսիոնալ իրեն գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական պրոցեսների մեջ այլ քաղաքական պրոցեսների մեջ։ Ես հրաժարվել եմ որեւէ ցուցմունք տալուց»,-հայտարարեց Թովմասյանը:

Նա ընդգծեց, որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամիսներին ՍԴ-ն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո. «Այդ ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն սպառնալիքներ էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներն էին, այլ կոնկրետ բռնության կոչերն էին եւ դրանց դրսեւորումներն էին, բայց այդ ժամակահատվածում ՍԴ-ն, փառք ու պատիվ բոլոր դատավորներին, աշխատել է  առանց որեւէ խոչընդոտի, ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք ելակետային են լինելու մեր իրավական համակարգի հետագայի համար եւ կարծում շատերը վատ են ճանաչում ՍԴ դատավորներին, նրանք ուժեղ, հայրենասեր մարդիկ են, նրանք նվիրյալներ են։

Եթե խաղաղ ժամանակահատվածում դուք հերոսներ եք ման գալիս, ապա այդ հերոսները հիմա այս շենքում նստած աշխատում են։ Նրանց անուններն էլ չեմ վարանի ասելու, դա Ալվինա Գյուլումյանն է, Արեւիկ Պետրոսյանն է, Հրանտ Նազարյանն է, Ֆելիքս Թոխյանն է, Արայիկ Թունյանն է, Արման Դիլանյանն է»:

Հարցին՝ արդյոք Վահե Գրիգորյանը մտնո՞ւմ է այդ թվարկվածների մեջ, Թովմասյանն ասաց՝ ոչ։

Նշենք, որ ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները հարցաքննել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Խոսքը նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։

Միաժամանակ, ՍԴ-ի բակում ընթանում է բողոքի ակցիա։ Այնտեղ են քաղաքական գործիչներ եւ իրավաբաններ։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ, սակայն պարզ չէ, թե ինչ նպատակով։

Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն  եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը եւ այդ հիմնավորմամբ կրկին դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։