Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Արսեն Թորոսյանը 2019 թվականի 10 ամիսների ընթացքում ստացել է 14.834.904 դրամ պարգևավճար

Ըստ AntiFake.am-ի` Առողջապահության նախարարությանն ուղղված հարցման պատասխանի` 2019 թվականի մարտ - դեկտեմբեր ամիսներին հայտարարագրեր ներկացանող անձինք` նախարար Արսեն Թորոսյանը, փոխնախարարները, գլխավոր քարտուղարի տեղակալը, լիցենզավորման գործակալության և պետական առողջապահական գործակալության պետերը պարգևավճարներ են ստացել:

Մասնավորապես, Առողջապահության նախարարությունում ամենամեծ չափով պարգևավճար ստացած պաշտոնյան նախարար Արսեն Թորոսյանն է, ով 2019 թվականի 10 ամիսների ընթացքում ստացել է 14.834.904 դրամ պարգևավճար: Գումարը գոյացել է 2019 թվականի բյուջեի 4111-րդ և 4112-րդ  հոդվածների համաձայն:

Նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը դարձյալ նշված ժամանակահատվածների ընթացքում ստացել է 9.371.014 դրամ: Նախարարի մեկ այլ տեղակալ` Անահիտ Ավանեսյանը  ստացել է 9.672.612 դրամ:

Բոլորովին վերջերս փոխնախարար նշանակված Արտյոմ Սմբատյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտեւղարի պաշտոնը, որպես պարգևավճար 2019 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսներին ստացել է 7.300.757 դրամ, իսկ փոխնախարար Լևոն Հակոբյանը` 7.132.109 դրամ:

Հարկ է նշել, որ դեռևս մարտի 30-ին ձերբակալվել էր առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Մինչ այդ, նախկին փոխնախարարը արդեն իսկ հասցրել էր ստանալ իր ամսական պարգևավճարը` 1.124.430 դրամ:

Մեկ այլ պաշտոնաթող փոխնախարար` Հովհաննես Հարությունյանը, պաշտոնավարել է մինչև 2019 թվականի հոկտեմբերի 10-ը` մինչ այդ ստանալով 5.035.635 դրամ: Նորանշանակ փոխնախարար Շավարշ Գրիգորյանը, որը իր պարտականությունները կատարում է այս տարվա նոյեմբերի 15-ից, ստացել է 1,661,447 դրամ:

Նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը ստացել է 2,563,454 դրամ պարգևավճար։

Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն ստանցել է 2,900,107 դրամ պարգևավճար։ Իսկ Լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանը՝ 3,696,628 դրամ։

Նախարարության բարձրաստիճան վերոնշյալ պաշտոնյաներին հատկացված պարգևավճարների ընդհանուր թիվը շուրջ  65 միլիոն դրամ է: