Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Տնտեսություն

Այսուհետ հնարավոր է ՀՀ ներմուծել աջ ղեկով մեքենաներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով. ՊԵԿ

Այսուհետ հնարավոր է Հայաստան ներմուծել  աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով, որից հետո միայն կարելի է շահագործել նշված տրանսպորտային միջոցները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ներմուծումը կարելի է իրականացնել երկու մաքսային ընթացակարգերով՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար»:

1-ին. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» ընթացակարգով ներմուծման դեպքում վերամշակման թույլտվությունը ստանալու համար անձը պետք է  ներկայացնի կառավարության սահմանված կարգով համապատասխան դիմում, դիմումին կից ներկայացվող տեղեկատվություն, հաշվարկ, ինչպես նաև ղեկային տեղաբաշխման փոփոխության վերաբերյալ ծառայությունների մատուցման պայմանագիր:

Թույլտվությունը կարելի  է ստանալ. թե՛ մինչև «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտը, թե՛ դրա ավարտից հետո։

Թույլտվությունը ստանալուց հետո անձը պետք է ներկայացնի «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի համար հայտարարագիր, որից հետո կիրականացվի բացթողման գործընթացը։

«Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագրի սահմանված ժամկետում տրանսպորտային միջոցի ղեկի փոփոխությունն իրականացնելուց հետո ներկայացվում է «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր: Դրանով «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է, ընդ որում «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով տրանսպորտային միջոցների հայտարարագրումը պետք է կատարել մինչև սահմանված ժամկետի լրանալը։

«Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի գործողությունը «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ավարտելու դեպքում, համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 175-րդ հոդվածի, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարներից գանձվում են տոկոսներ:

Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են այն դրույքաչափերով, որոնք գործում են ապրանքները «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացրած ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ։

2-րդ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով 2019 թվականին ներմուծվող աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների մաքսային վճարները կարող են հաշվարկվել 2019 թվականին  գործող դրույքաչափերով, եթե հայտարարատուն վստահ է, որ աջ ղեկի փոփոխությունը կարող է իրականացնել նախնական հայտարարագրի գրանցման օրվան հաջորդող օրվանից սկսած 30 օրվա ընթացքում: Այս դեպքում նա պետք է կատարի հետևյալ քայլերը.ներկայացնի նախնական մաքսային հայտարարագիր «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով։

տրանսպորտային միջոցը տեղակայի տարանցման հայտարարագրում որպես նշանակման վայր նշված մաքսային հսկողության գոտում, արդյունքում՝ ավարտելով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը։ Ընդ որում՝ ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու համար հայտարարատուն պետք է  ներկայացնի համապատասխան դիմում, դիմումին կից ներկայացվող տեղեկատվություն և հաշվարկ, ինչպես նաև ղեկային տեղաբաշխման փոփոխության վերաբերյալ ծառայությունների մատուցման պայմանագիր:

Այս դեպքում ևս վերամշակման թույլտվությունը կարող է ստանալ. թե՛ մինչև «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտը, թե՛ դրա ավարտից հետո։

Հաջորդ քայլով դիմումատուն պետք է ներկայացնի հայտարարագիր, որից հետո կիրականացվի բացթողման գործընթացը։

Հայտարարատուն նախնական մաքսային հայտարարագիրը գրանցելուց հետո 30 օրվա ընթացքում պետք է տրանսպորտային միջոցը հայտարարագրի «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, կատարի  տրանսպորտային միջոցի աջակողմյան ղեկային տեղաբաշխման փոփոխություն ձախակողմյան ղեկային տեղաբաշման և իրականացնի նախնական մաքսային հայտարարագրի ճշգրտում։ Այնուհետև, «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի գործողությունը պետք է ավարտի «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով հայտարարագրելով, ընդ որում դա պետք է իրականացնել նախնական հայտարարագրի գրանցման օրվան հաջորդող օրվանից սկսած 30 օրվա ընթացքում:

Կարևոր է իմանալ. նախնական մաքսային հայտարարագիրը գրանցելուց հետո 30 օրվա ընթացքում, եթե անձը չհասցնի կատարել վերը նշված գործողությունները՝ նախնական մաքսային հայտարարագրով բացթողումը կմերժվի, և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգը կավարտվի ընդհանուր կարգով: Այսինքն՝ կկիրառվեն 2020 թվականի դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը։