Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Հայաստանն այժմ կառուցում է այն, որը հիանալի տեսք ունի. Քոնոր ՄաքԳրեգորԱրարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. ՓաշինյանԳործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանԻնչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանWednesday-ն ընդմիջում է վերցնում. Netflix-ը սիրված սերիալի վերադարձը հետաձգում է մինչև 2027 թվականըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ Թրամփ2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի կարևորագույն պահերը Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱլոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. ՕրբանԱդրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինԵկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում
Ժամանց

Իմբիրը ներառեք ձեր ամենօրյա սննդակարգում և տեսեք, թե ինչ կկատարվի ձեր օրգանիզմի հետ արդեն մեկ ամիս անց

Իմբիրը (կոճապղպեղ) շատ հայտնի բաղադրիչ է ասիական խոհանոցում: Սակայն, բացի դա այն օժտված է բուժական հատկություններով, որոնք գնահատվել ու կիրառվել են հարյուրավոր տարիներ շարունակ:

Իմբիրի կիրառումը կարող է շատ օգտակար լինել ձեր օրգանիզմի համար: Այն՝

  • Լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը
  • Լավացնում է նյութափոխանակությունը
  • Ազատում է սրտխառնոցից
  • Թեթևացնում է ցավը
  • Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
  • Պայքարում է բորբոքումների դեմ
  • Լավացնում է ուղեղի աշխատանքը
  • Նվազեցնում է ինֆարկտի և ինսուլտի վտանգը
  • Օժտված է հակաքաղցկեղային հատկություններով

Բուժական նպատակներով ամենաշատը կիրառվում են իմբիրի արմատները, քանի որ դրանք ավելի սննդարար են և հարուստ են օգտակար հատկություններով: Այն կարող եք օգտագործել չորացրած, փոշենման, թարմ, որպես յուղ և հյութ:  Այս հոդվածում մենք ձեզ կպատմենք, թե ինչու է հարկավոր օգտագործել իմբիր ամեն օր:

  1. Իմբիրն ունակ է նվազեցնել ցավը

Համաձայն վերջին հետազոտությունների, որ անցկացվել են Ջորջիայի համալսարանում, իմբիրի ամենօրյա օգտագործումը թեթևացնում է մկանային ցավերը 25%-ով:  Բացի այդ այս հրաշք արմատները կոգնեն ձեզ դաշտանային ցավերի ժամանակ:

  1. Իմբիրը կարող է նվազեցնել խոլեստերինի մակարդակը

Բրիտանացի գիտնականները անցկացրել են 45-օրյա հետազոտույուններ, որում մասնակցում էին 80-ից ավելի հիվանդներ խոլեստերինի բարձր մակարդակով: Նրանք ամեն օր ընդունել են 3 գրամ աղացած իմբիր: Հետազոտության արդյունքներն ուղղակի ապշեցնող են եղել:  Բոլոր փորձարկում անցնողների խոլեստերինի մակարդակը նորմային համաատասխան էր:

  1. Իմբիրը թեթևացնում է մարսողական խնդիրները

Այս բազմամյա բույսը պարունակում է ֆենոլային միացություններ, որոնք լիովին հեռացնում են աղեստամոքսային տրակտի գրգռվածությունը:

Այս առիթով անցկացվել է հետազոտություն, որին մասնակցել են 24 առողջ մարդիկ: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ օրական ուտելուց առաջ 1-2 գրամ իմբիրի փոշի օգտագործելու դեպքում նվազում է ստամոքսային խանգարումները 50 %-ով:

  1. Իմբիրը պայքարում է բորբոքումների դեմ

Օստեոարթրոզը բավականին տարածված հիվանդություն է, որն առաջացնում է ցավ հոդերում:  Վերջերս անցկացրել են հետազոտություն 247 մարդու մասնակցությամբ, ովքեր տառապում են ծնկային հոդերի օստեոխոնդրոզով: Արդյունքները ցույց են տվել, որ իմբիրի արմատ օգտագործող հիվանդների մոտ ցավն ավելի նվազ է եղել և ավելի քիչ դեղամիջոցների անհրաժեշտություն է եղել:

  1. Իմբիրը լավացնում է ուղեղի աշխատանքը

Համաձայն վերջին հետազոտությունների՝ իմբիրի արմատը պարունակում է կենսաբանական ակտիվ կոմպոնենտներ և հակաօքսիդանտներ: Այն օժտված է հզոր հակաբորբոքային հատկություններով: Փորձը, որին մասնակցել են 60 միջին հասակի կանայք, ցույց է տվել, որ իմբիրը նպաստում է աշխատողների հիշողության լավացմանը:

  1. Իմբիրը վերացնում է սրտխառնոցը

Իմբիրի թեյը կամ հենց հում վիճակում իմբիրի օգտագործումը արդյունավետորենվերացնում է սրտխառնոցը՝ հատկապես հղիության ընթացքում, ինչպես նաև առավոտյան սրտխառնոցի դեպքում: 12հետազոտությունների տվյալների համաձայն, որին մասնակցել են 1278 հղի կանայք, 1-1,5 գրամ հում իմբիրի օգտագործումը նշանակալիորեն վերացրել է սրտխառնոցը:

  1. Իմբիրը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկերը

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը սրտանոթային հիվանդությունների առաջացման հիմնական ֆակտորներից է: Վերջին ուսումնասիրությունները, որին մասնակցել էին 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդներ, ցույց տվեցին, որ օրական 2 գրամ աղացած իմբիրը, նվազեցնում էարյան մեջ շաքարի մակարդակը և սրտանոթային հիվանդությունների վտանգը՝ նվազագույնը 10%-ով:

  1. Իմբիրը քաղցկեղի թշնամին է

Իմբիրի արմատները պարունակում են մի տարր, որը կոչվում է գիգերոլ: Այն դարձել է մի շարք հետազոտությունների առարկա, որտեղ ցույց են տվել, որ ամեն օր 2 գրամ իմբիրի էքստրակտ օգտագործելու դեպքում նվազում են աղիների բորբոքային պրոցեսները:

Այժմ դուք գիտեք , որքան օգտակար հատկություններով է օժտված իմբիրի հրաշք արմատները և նրա կողքով այլևս լուռ չեք անցնի: Անպայման կիսվեք այս տեղեկատվությամբ ընկերների հետ, թող նրանք նույնպես իմանան ինչպես խնայել գումարը՝ ավելորդ դեղամիջոցներ չգնելով: