Ահա, թե ինչ չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո
Գոյություն ունեն պարզ կանոններ, որոնց անտեսումը խաթարում է մեր օրգանիզմի գործունեությունը: Շատերը սիրում են ուտելուց հետո հանգստանալ, քնել, սակայն չեն պատկերացնում, որ այդ սովորությունը կարող է վատ հետևանքներ ունենալ իրենց առողջության վրա:
Ձեզ ենք ներկայացնում հինգ սովորություններ, որոնցից պետք է հրաժարվեք ուտելուց հետո.

Ծխել
Բոլորն էլ գիտեն, որ ծխելը վնասակար է առողջության համար, սակայն շարունակում են չհրաժարվել այդ սովորությունից: Սնունդ ընդունելուց մի քանի ժամ հարկավոր է հրաժարվել ծխախոտից, քանի որ նրանում պարունակվող նիկոտինը նվազեցնում է օրգանիզմում թթվածնի քանակությունը, ինչն էլ կարևոր է մարսողության համար:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ուտելուց հետո մեկ սիգարետ ծխելը հավասար է, միաժամանակ, 10 սիգարետ ծխելուն:
Մրգեր ուտել
Մրգեր ուտելու լավագույն ժամանակը սնվելուց առաջ է: Մրգերի մեջ պարունակվող շաքարի կլանման համար ավելի շատ ժամանակ է պետք, իսկ լիքը ստամոքսի դեպքում նվազում է օգտակար նյութերի յուրացումը օրգանիզմի կողմից:
Քնել
Ուտելուց հետո քնելը վնասակար սովորություն է, քանի որ այն անհարմարության և որովայնի շրջանում ճնշվածության պատճառ է դառնում: Նման սովորության պատճառով խանգարվում է ձեր քունը, քանի որ օրգանիզմը ողջ գիշերվա ընթացքում շարունակում է աշխատել:
Լոգանք
Ուտելուց հետո լոգանք ընդունելը մեծացնում է ոտքերի և ձեռքերի արյան շրջանառությունը և նվազեցնում է արյան հոսքը ստամոքսում: Այս ամնի հետևանքով կարող են ցավեր առաջանալ որովայնի շրջանում:
Թեյ խմել
Ուտելուց հետո չի կարելի թեյ խմել, քանի որ այն խաթարում է օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT