Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Պարոն Փաշինյանը տառապում է «քոչարյանաֆոբիայով».Գագիկ Համբարյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեղծ լրագրող Դիանա Հարությունյանի մասին գրառումից դեռ մեկ օր չի անցել, սակայն ԱԱԾ-ն «օպերատիվորեն» բացահայտեց նրա ինքնությունը, որի վերաբերյալ տեսանյութ է տարածել... Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Գյումրիի Պետական համալսարանի դասախոս, հասարակական գործիչ Գագիկ Համբարյանը։

«Նշեմ, որ Փաշինյանի գրառումից հետո բազմաթիվ մարդկանց մեջ հարց առաջացավ, թե որտեղի՞ց է վարչապետին հայտնի, որ կեղծ լրագրողուհու անվան տակ թաքնվում է հայաստանցին, եթե համապատասխան կառույցների կողմից որևէ տեղեկություն այդ ամենի հետ կապված չէր տարածվել...

Ինչպես և սպասվում էր, պարոն Փաշինյանը սեփական «կիքսը» թաքցնելու համար կրկին դիմեց ԱԱԾ-ին, որին, ենթադրաբար, ավրալ կերպով սցենար էր տվել և հրահանգել, թե ինչպես իրեն դուրս բերեն իր իսկ ձեռքերով ստեղծված բարդ իրավիճակից, ինչպես նաև օգուտ քաղել այդ ամենից...

Ըստ ԱԱԾ-ի պարզվում է, որ այդ ամենի հեղինակը մի տղամարդ է, որն ըստ իշխանությունների, ինչպես սպասվում էր, քոչարյանական է...Այս վերջին՝ քոչարյանական լինելու դրվագը բավարար է, որ վերջնական համոզվեմ, որ այս ամենը էժանագին տրագիկոմեդիա է...», գրել է Գ.Համբարյանը։

Ըստ նրա՝ «ԱԱԾ-ի «շուրթերով» իր աննախադեպ բարձր վարկանիշի մասին բարձրաձայնելով, քոչարյանամետ կեղծ լրագրող Դիանա Հարությունյանին բացահայտելով պարոն Փաշինյանը ևս մի խնդիր է լուծում՝ նսեմացնել ԱԱԾ-ն և արժեզրկել այդ կառույցը հասարակության աչքերում, որը ոչ թե ծառայում է պետությանը, այլ օրվա իշխանություններին և կատարում է Փաշինյանի հրահանգները...

Սա արդեն ծիծաղելի չէ...Սա արդեն ողբերգություն է...»։

«Պարոն Փաշինյանը տառապում է «քոչարյանաֆոբիայով» և իր վախերի գերին է դարձրել Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը...

Լավ առաջարկ ունեմ...ԱՄՆ-ին և Իրանին բարիշացնելու նպատակով Արտանիշի գագաթին բարձրանալու փոխարեն, լավ կլիներ Փաշինյանը ևս մեկ ֆեյք-քոչարյանականի ձերբակալեր և նրան մեղադրեր գեներալ Սոլեյմանիի սպանության կազմակերպման համար, որը, մոլորեցնելով Թրամփին, դրդել է նրան այդ քայլին... Իրանը և ԱՄՆ-ն կբարիշեին, իսկ Փաշինյանը կդառնար աշխարհի փրկիչը և խաղաղարարը՝ ստանալով բաղձալի Նոբելյան մրցանակը...

Հ.Գ.Իսկ եթե լուրջ՝ Փաշինյանի սցենարիստները շատ պրիմիտիվ են և տգետ...

Համոզված եմ՝ Բաքվում նստած հրճվում են այս ամենի կապակցությամբ...», նշել է Գագիկ Համբարյանը։