Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

«Տնայնագործ գեոպոլիտիկները «ճիշտ» էին, Փաշինյանի «ինստիտուտները»՝ սխալ»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«"Տնայնագործ գեոպոլիտիկները" ճիշտ էին, Փաշինյանի "ինստիտուտները"՝ սխալ

Հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Թրամփի հրամանով Բաղադադի օդանավակայանում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) "Ղոդս" ռազմական ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը հայաստանյան փորձագիտական դաշտը բաժանեց երկու մասի՝ Փաշինյանի մատնանշած "տնայնագործ գեոպոլիտիկների", ում նա խորհուրդ էր տվել "հանգիստ նստել տեղները", քանի որ վերջիններս վատ կանխատեսմներով էին հանդես գալիս և պնդում, որ Սոլեյմանիի սպանությունը կտրուկ կսրի իրավիճակը մեր սահմանների մոտ և իշխանություններին սպասարկող "ինստիտուտների" և նրանց "դամ բռնող" որոշ փորձագետների, ոքվեր սկեպտիկ էին վերաբերվում Սոլեյմանիի սպանությունից հետո ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների էլ ավելի կտրուկ սրմանը և Թեհրանի կողմից ամերիկացիներին պատասխան տալու հնարավորությանը...
Ինչպես և սպասվում էր "տնայնագործ գեոպոլիտիկները" ճիշտ էին, իսկ իշխանությունները և նրանց սպասարկողները՝ սխալ...
Հունվարի 8-ին Թեհրանի կողմից Իրաքի Ալ-Ասադ և Էրբիլի ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումը ապացուցեցին իշխանամետների կանխատեսումների սնանկությունը...
Իրավիճակի հանգուցալուծմանը չօգնեց նույնիսկ պարոն վարչապետի Արտանիշ լեռը բարձրանալը և այնտեղից խաղաղասիրական կոչով Թրամփին և Ռոհանիին դիմելը...
Չնայած "տնայնագործ գեոպոլիտիկները" գիտեին նաև, որ եթե պարոն Փաշինյանը բարձրանար Կիլիմանջարոյի կամ Ջոմոլունգմայի գագաթները և նույնաբովանդակ կոչով հանդես գար՝ միևնույն է որևէ բան չէր փոխվի...
Իրավիճակը շարունակում է լարվել...Իրանի իշխանությունները սպառնացել են, որ եթե ամերիկյան կողմը պատասխանի Թեհրանի կողմից Ալ-Ասադի և Էրբիլի ռազմաբազաների հրթիռակոծումներին, ապա Իրանը կհարվածի Հայֆային և Դուբային...
Ըստ իրանական IRNA գործակալության տվյալների, իրանական կործանիչները հատել են Իրաքի օդային սահմանը...
Հ.Գ.Իրանական պետական լրատվամիջոցների տվյալների համաձայն Ալ-Ասադի և Էրբիլի ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման արդյունքում սպանվել է 80 մարդ, ինչպես նաև մեծ նյութական վնաս է հասցվել ռազմաբազաներին...»: