Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Տնտեսություն

Կենսաթոշակները հնարավոր էր բարձրացնել ոչ թե 10, այլ՝ 50 տոկոսով. ՀՅԴ-ական տնտեսագետ

Կենսաթոշակները հնարավոր էր բարձրացնել ոչ թե 10, այլ՝ 50 տոկոսով: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը

նա, մասնավորապես, նշել է.

«2020 թվականի պետական բյուջեով սոցիալական պաշտպանությանն ուղղվող միջոցների 60 տոկոսը (շուրջ 275 միլիարդ դրամ), պետությունը վճարում է քաղաքացիներին՝ որպես կենսաթոշակ: Ինքնին դրական է, որ 2020 թվականին միջինը 10 տոկոսով բարձրացվել են կենսաթոշակների չափերը:

Սակայն զուգահեռաբար առաջանում են նաեւ օբյեկտիվ հարցեր.

«Համարժեք եւ բավարար ե՞ն կենսաթոշակի ոլորտում իրականացվող փոփոխությունները տրված խոստումներին: Եվ խոստացված բարեփոխումներն իրականացնելու դեպքում որքա՞ն պետք է բարձրանար կենսաթոշակը:»:

Բազմիցս ենք նշել՝ այս համակարգում շարունակվում են չլուծված մնալ համակարգային խնդիրներ, որոնց լուծման խոստումները տեղ են գտել նաեւ գործող կառավարության ծրագրերում:

Սակայն փաստն այն է, որ խոստացված այդ լուծումները կա՛մ հետաձգվում են ապաշնորհ կառավարման հետեւանքով, կա՛մ էլ ենթարկվում են տրամաբանորեն հակառակ փոփոխությունների՝ պոպուլիստական հիմնավորումներով:

Սրա հետեւանքով առաջանում են պետական բյուջեի լրացուցիչ ծախսեր, ինչը թույլ չի տալիս առկա հնարավորություններն ուղղել կենսաթոշակների չափերի էական բարձրացմանը: Այդ լրացուցիչ ծախսերն ունեն աճի միտում, իսկ դրանց մի մասն էլ՝ կոռուպցիոն բնույթ: Եվ միայն իրավապահ մարմինների պայքարն այս ոլորտում առկա արատավոր երեւույթի դեմ չի կարող փոխարինել համակարգային անհրաժեշտ բարեփոխումներին եւ ապահովել լիարժեք արդյունք:

Մասնավորապես, փաստացի շարունակվում է կենսաթոշակի անցնող անձանց աշխատանքային կեղծ ստաժերի հավելագրումը, իսկ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի եւ չափի որոշման հիմքն է:

Այս խնդրի համակարգային լուծման համար օրենքով նախատեսված էր մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ն ավարտել աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները: Ընդ որում՝ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը մեկնարկել է կառավարության որոշմամբ՝ դեռեւս 2016 թվականի օգոստոսին: 2018 թվականի վերջին նոր ձեւավորված կառավարության առաջարկով մեկ տարով հետաձգեց աշխատանքային գրքույկների թվայնացումը: 2019 թվականն ավարտվեց եւ օրենքով սահմանված վերջնաժամկետը լրացավ, սակայն աշխատանքային գրքույկների թվայնացումը իրականացված չէ: Նաեւ պարզ չէ՝ կշարունակեն արդյո՞ք եւ ե՞րբ կավարտեն համակարգային այս բարեփոխումը: Ի դեպ, սոցիալական ապահովության պետական ծառայությունն այս աշխատանքները կատարելու համար ունի 51 տարածքային կենտրոններ, 650 աշխատողներ եւ ուներ ավելի քան բավարար՝ երեք տարի ժամանակ: Խոսքը վերաբերում է շուրջ 600 հազար վարձու աշխատողների աշխատանքային գրքույկներին, որոնք գործատուները պետք է ներկայացնեին պետական այդ ծառայություն, իսկ վերջինս էլ՝ ընդամենը պետք է դրանք սքանավորեր ու մուտքագրեր կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան:

Պարզ է, որ պատասխանատու պետական մարմինը չի իրականացնում օրենքով իրնեն վերապահված աշխատանքները՝ դրանց օբյեկտիվ անհրաժեշտությունը չկարեւորելու եւ իր հիմնական գործառույթների իրականացումը ոչ պատշաճ կազմակերպելու հետեւանքով:

Առանց աշխատանքային գրքույկների թվայնացման անհնար է վերացնել կեղծ ստաժերի հավելագրման շարունակվող արատավոր պրակտիկան: Մեկ անգամ եւ ամբողջական թվայնացնելով աշխատանքային գրքույկները՝ հնարավոր կլիներ լիարժեք ապահովել անհրաժեշտ տեղեկատվական հիմքը՝ աշխատանքային կեղծ ստաժի հիման վրա կենսաթոշակի նշանակումները բացառելու համար:

Այս մասին շուրջ երկու տարի է միայն խոսում են գործող իշխանությունները, իսկ արատավոր այդ երեւույթներն էլ ավելի են խորանում՝ բարձիթողի կառավարման ֆոնին:

Կեղծ աշխատանքային ստաժի հիմքով ավել վճարվող գումարները կարող են ուղղվել կենսաթոշակների բարձրացմանը: Ընդհանրական գնահատումներով կենսաթոշակային համակարգը կեղծ ստաժներից մաքրելու արդյունքում խնայվող պետական միջոցները բավարար կլինեն կենսաթոշակների միջին չափը շուրջ 10-15 տոկոսով բարցրացնելու համար:

Մյուս կողմից՝ օրվա իշխանությունները հետեւողականորեն առաջ են մղում կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը, որին նախկինում սկզբունքորեն դեմ էին, բայց իշխանության գալուց հետո ոչ միայն կողմ են, այլ նաեւ այս բաղադրիչը ընդլայնելու համար հատկացնում են լրացուցիչ պետական միջոցներ: Մասնավորապես, 2019 թվականին պետական բյուջեով պարտադիր կուտակային համակարգի ֆինանսավորմանը հատկացվել է նախորդ տարվանից 12 միլիարդ դրամով ավել գումար՝ 56 մլրդ դրամ: Իսկ 2020 թվականին այս համակարգի ֆինանսավորմանը պետական բյուջեից կհատկացվի 70 միլիարդ դրամ, որի աճը 2019 թվականի համեմատ կազմում է 14 միլիարդ դրամ:

Խնդրահարույց այս համակարգի չեղարկման դեպքում հնարավոր կլիներ այդ միջոցներով էապես՝ առնվազն 25 տոկոսով բարձրացնել կենսաթոշակների չափերը:

Փաստորեն՝ առկա համակարգային խնդիրները խոստացվածին համարժեք եւ ժամանակին լուծելու պարագայում կենսաթոշակների միջին չափը հնարավոր կլիներ 10 տոկոսի փոխարեն բարձրացնել շուրջ 50 տոկոսով: