Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Տնտեսություն

500 ձրիակեր նստած է Հակակարկտային ծառայությունում. Բերբերյանի խնդրանքը՝ Ցոլակյանին

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը երեկ կառավարության նիստում որոշել էր լավ լուրեր հաղորդել։ Նախ հայտարարեց, որ այս տարի ցրտահարություն չի սպասվում։ Ապա ասաց, որ Սեւանա լճի մակարդակը բարձրանալու է․ Armdaily.am-ի հետ զրույցում «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը նշեց, որ այս տարի կարծես հաջողվել է խուսափել ցրտահարության վտանգից: «Կարծես, թե միայն ապրիլի վերջին ցրտերը կարող են վնաս տալ: Հնարավոր է նաև մայիսին, բայց քիչ հավանական եմ համարում»,- ասաց հ/կ-ի նախագահը: Նրա խոսքով՝ շատ ավելի լուրջ վտանգ են ներկայացնում հակակարկտային կայանների անմխիթար վիճակը և անորակ աշխատանքը: «Ես կխնդրեի Ֆելիքս Ցոլակյանին, ինչպես կադրերի լուրջ վերանայում անել, այնպես էլ դուրս շպրտել այդ հին սարքերը և նոր համակարգ մտցնել հանրապետությունում: Մոտ 500 ձրիակեր նստած է, ասենք հակակարկտային ծառայությունում կամ մեկ այլում, և աշխատեցնում են այդ ոչ էֆեկտիվ ծառայությունը»,- ասաց Բերբերյանը: Վերջինս անդրադարձավ նաև այս տարվա բերքատվությանը: Հ/կ-ի նախագահը նշեց, որ կզգացվի բանջարեղենի պակաս: «Լոբազգիների բերքի հետ կապված կունենանք բանջարեղենի պակաս: Կարտոֆիլի շատ խիստ պահանջ կունենանք, որովհետև սերմացու քիչ ձեռք բերեցինք, այն էլ մասնավորի ուժերով՝ պետությունը չի օգնել»,- ասաց Բերբերյանը Ինչ վերաբերում է Սևանա լճի մակարդակի բարձրացմանը, ապա հ/կ-ի նախագահը քիչ հավանական է համարում այս փաստը, քանի որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի տնօրենը փոխվել է և իրավիճակը դեռ պարզ չէ: «Քաոսային իրավիճակ է հիմա կոմիտեում, նոր նախագահ են նշանակել ինչ-որ թարգմանչի, որը անընդունելի է: Եվ ես չեմ կարծում, որ այդ համակարգը կկարողանան աշխատեցնել»,- նշեց հ/կ-ի նախագահը: Խոսելով նաև ներկայիս իշխանությունների և Գյուղատնտեսության նախարարության մասին, Բերբերյանը նշեց, որ վերջին 3 տարվա ընթացքում ոչ մի բանով չի զբաղվել: Բարձիթողի վիճակում են թե անասնապահությունը, թե գյուղատնտեսությունը: «Այնպես չի, որ աշխատանք չեն ունեցել անելու, պարզապես մասնագետներ չկան»,- ասաց Բերբերյանը: