Ավստրալիայում ավելի քան 1 մլրդ կենդանի է ոչնչացել անտառային հրդեհների հետեւանքով
Ավստրալիայում ավելի քան 1 միլիարդ կենդանի է ոչնչացել ընդգրկուն անտառային հրդեհների հետեւանքով: Վայրի բնության կորուստների ճշտված գնահատումը հունվարի լույս 9-ի գիշերը հրապարակել է Սիդնեյի համալսարանի մամուլի ծառայությունը, որի գիտնականներից մեկը ղեկավարել է հետազոտությունը:
«Պրոֆեսոր Քրիս Դիքմանը վերանայել է այն կենդանիների քանակի գնահատումը, որոնք անտառային հրդեհներից ոչնչացել են Նոր Հարավային Ուելսում՝ Նոր Հարավային Ուելսի նահանգում կորուստների հնարավոր չափը 480 միլիոնից ավելացնելով մինչեւ 800 միլիոն: Սպասվում է, որ համազգային մակարդակով անտառային հրդեհներից վայրի բնության կորուստները կկազմեն մեկ միլիարդից ավելի»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավստրալիայում Վայրի բնության համաշխարհային ֆոնդի բաժանմունքը (WWF Australia), հիմնվելով Քրիս Դիքմանի հետազոտության վրա, հրդեհների հետեւանքով սատկած կենդանիների թիվը գնահատում է 1,25 միլիարդ առանձնյակ: «WWF Australia-ի գնահատումներով՝ շուրջ 1,25 միլիարդ կենդանի ուղղակիորեն եւ անուղղակիորեն դարձել է անտառային հրդեհների զոհ, որոնք 8,4 միլիոն հեկտար անտառ են ոչնչացրել ամբողջ Ավստրալիայում: Այդ սոսկալի կորուստը ներառում է հազարավոր թանկարժեք կոալաներ Նոր Հարավային Ուելսի նահանգի կենտրոնական եւ հյուսիսային ծովեզերքին, ինչպես նաեւ շատ այլ հազվագյուտ տեսակներ»,- ասված է ֆոնդի բաժանմունքի ղեկավար Դերմոթ Օ’Գորմանի հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան