Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Աշխարհ

Իրանում բողոքի ցույցեր են․ մի քանի ժամով բերման էր ենթարկվել Մեծ Բրիտանիայի դեսպանը

Նախօրեին Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրը մի քանի ժամով բերման էր ենթարկվել «կասկածելի գործողություններ հրահրելու» մեջ ներգրավվածության համար․ շաբաթ Մաքեյրը մասնակցել է Ամիր Քաբիրի անվան Թեհրանի համալսարանի դիմաց հանրահավաքին, հաղորդում է Tasnim-ը։

Tasnim-ի տեղեկություններով՝ Մաքեյրը մեղադրվել է «ցուցարարների շրջանում որոշ արմատական գործողություններ» հրահրելու մեջ։

Նա ազատ էր արձակվել ժամեր անց, սակայն ավելի ուշ պետք է բացատրություններ տար տեղի ունեցածի կապակցությամբ։

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ համալսարանի դիմաց տեղակայված խանութն օգտագործվել է բրիտանական դեսպանի կողմից որպես «համակարգման վայր»։

Համալսարանի շենքում հավաքվել էին մի խումբ ուսանողներ ուկրաինական ինքնաթիռի կործանման կապակցությամբ իրենց բողոքը հայտնելու համար, որը խոցվել էր Իրանի ԻՀՊԿ-ի հակաօդային ուժերի հրթիռի միջոցով։

Հիշենենք, որ հունվարի 8-ին Թեհրանում կործանվել է Ուկրաինական միջազգային ավիաուղիներին պատկանող Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռը, որում գտնվել է 167 ուղեւոր ու անձնակազմի 9 անդամ, այդ թվում՝ ավելի քան 30 օտարերկրյա եւ 11 Ուկրաինայի քաղաքացի։ Նրանք բոլորը զոհվել են։

Իրանի Ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբը խոստովանել է, որ ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռը խոցվել էր Թեհրանի մերձակայքում «մարդկային սխալի պատճառով»։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին խորին ցավակցություն է հայտնել ողբերգության կապակցությամբ եւ խոստացել մեղավորներին պատասխանատվության ենթարկել։

Ինքնաթիռի կործանման համար ամբողջովին պատասխանատվություն են ստանձնել ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերը։