Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Ժամանց

Երկվորյակներն այսօր նոր և անսովոր բանի կարիք ունեն․ Հունվարի 13-ի աստղագուշակը

Խոյ. Հարմար օր է ցանկացած կարևոր գործի համար, եթե անգամ այն շատ բարդ ստացվի: Ողջունելի է նախաձեռնության դրսևորումը, ինչը միանգամից կստանա աջակցություն շրջապատի կողմից: Գաղափարները, որ այսօր կիրականացվեն, անպայման շատ շուտով եկամուտ կբերեն: Ժամանակ զուր մի կորցրեք` այսօր շատ բանի կարելի հասցնել և հասնել նպատակին:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է շփումների և նոր ծանոթությունների համար: Կարելի է ֆինանսների, հարկման, ապահովագրության հետ կապված հարցեր լուծել: Հարմար օր է ստեղծագործական բնույթի զբաղմունքի համար:

Ցուլ. Շատ կարևոր որոշումների և պատասխանատու արարքների օր է, որոնք կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ: Երբեմն պետք կլինի անել այն, ինչը ձեզ այնքան էլ դուր չի գալիս, սակայն կամքի ուժն ու հնարամտությունը ձեզ կօգնեն լավագույնս հարթել նմանատիպ խնդիրները:

Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ` անձնական ոլորտում փորձարարություններ անելու համար, նոր ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Լավ կդասավորվեն ռոմանտիկ ուղևորությունները, իրադրության փոփոխությունը կնպաստի սիրելի մարդու հետ հարաբերությունների բարելավմանը:

Երկվորյակներ. Այսօր հարմարավետությունը շատ կարևոր է ձեզ համար և դուք հաճույքով զբաղվում եք կացարանի վերադասավորմամբ, գնում եք կահույք և անսովոր իրեր, որոնք կարող եք զարդարել ինտերիերը: Հեշտ է ստացվում կանանց հետ լեզու գտնելը, ընդ որում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նաև պատրաստ են ձեզ իրական օգնություն ցուցաբերել:

Հոգնեցնում և ձանձրացնում են միապաղաղ գործերը, դուք նոր և անսովոր բանի կարիք ունեք: Բարեբախտաբար, դուք այսօր կարող եք ձեզ օրիգինալ զվարճություններ թույլ տալ: Օրվա երկրորդ կեսին արժե ժամանակ գտնել վերջին օրերի իրադարձությունների շուրջ մտորելու համար` դուք անսպասելի եզրակացությունների կհանգեք:

Խեցգետին. Այսօր արժե զբաղվել երկրպագուների և դաշնակիցների որոնումներով, և դուք հաստատ կգտնեք նրանց, ընդ որում` հնարավոր է, որ գտնեք ձեր նախկին անբարյացկամների մեջ: Կարելի է այցելել աշխարհիկ միջոցառումներ` դուք ոչ միայն հիանալի ժամանակ կանցկացնեք և ձեր հասցեին բազմաթիվ հաճոյախոսություններ կլսեք, այլև`օգտակար ծանոթություններ կհաստատեք:

Հնարավոր է հաջողություն ստեղծագործական ոլորտում` ներշնչանքը կայցելի նշանի այն ներկայացուցիչներին, ում գործունեությունը սերտորեն կապված է արվեստի կամ շոու-բիզնեսի հետ: Օրը հարմար է վերանորոգում սկսելու, տանը կամ օֆիսում տեղափոխություններ անելու համար:

Առյուծ. Այսօր պետք կլինի պատասխանատու որոշումներ կայացնել, սակայն դա ձեզ բոլորովին չի անհանգստացնում` դուք պատրաստ եք ձեր վրա վերցնել առաջնորդի դեր, բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնության ձեռք մեկնել, ձեր ետևից տանել մոլորված մարդկանց: Լավ կլիներ, որ մոտակայքում ինչ-որ բարիկադներ հայտնվեին` ափսոս է, որ նման եռանդը զուր վատնվի:

Բարենպաստ օր է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու համար, ընդ որում, դա կարող է վերաբերվել ինչպես մանրուքներին, այնպես էլ` լուրջ բաներին: Վստահեք ձեր նախազգացմանը, և այն ձեզ կբերի հենց’ այնտեղ, ուր դուք ձգտում էիք:

Կույս. Այսօր պետք է սովորականից ավելի զգույշ լինել, քանի որ խնդիրներն ու դժվարություններն անխուսափելի են: Դուք սրտին շատ մոտ եք ընդունում ցանկացած մանրուք, շատ սուր եք արձագանքում ամեն ինչին, և եթե ինչ-որ բան էլ ձեր ուզածով չի լինում` ուղղակի ձեր տեղը չեք գտնում: Դուք անգամ չեք փորձում խուսափել կոնֆլիկտներից, և եթե դրանք չեն ծագում, ապա միայն շրջապատի ջանքերի շնորհիվ:

Օրվա ընթացքում անվերջ ինչ-որ բաներ կորում են, ինչ-որ մարդիկ ուշանում են, խախտվում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ ամենին փիլիսոփայական հանգստությամբ վերաբերվել չի ստացվում, սակայն երբեմն իրավիճակը փրկում է հումորի զգացումը:

Շարունակությունը՝ այստեղ