Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Հարգանքի տուրք՝ Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին. Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում է (ուղիղ)

Հայաստանի Հանրապետության բարձր ղեկավարությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին: Այստեղ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, բազմաթիվ պատգամավորներ:

Հիշեցնենք, որ 1990թ. հունվարի 13-ին՝ ուղիղ 30 տարի առաջ, Ադրբեջանի մայրաքաղաքում սկսվեցին բնիկ հայ բնակչության զանգվածային ջարդերը։ Ադրբեջանի ազգային ճակատի՝ իշխանության ձգտող մի քանի հազար կողմնակիցներ Բաքվում ազգային հողի վրա զանգվածային ջարդեր կազմակերպեցին։

Ջարդերը սկսվելու պահին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը՝ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Աբդուռահման Վեզիրովի գլխավորությամբ, գրեթե ամբողջովին կորցրել էր իրավիճակի հսկողությունը։ Կրակին յուղ էր լցնում նաեւ Նախիջեւանի կլանը, որի ղեկավար Հեյդար Ալիեւը, գտնվելով Մոսկվայում, ամեն կերպ պաշտպանում էր ջարդերը՝ հանրապետության ղեկավարությանը վարկաբեկելու եւ իր վերադարձի համար հող նախապատրաստելու համար։

Իր դաժանությամբ նախադեպը չունեցող հայկական ջարդերը սկսվելու պահին Բաքվում տեղակայված խորհրդային զինվորական ստորաբաժանումներն ամբողջովին արգելափակված էին մնացել Սալյանսկի զորանոցներում։

Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը պաշտոնապես ընդունել է այն փաստը, որ ջարդերն իրականացվել են ազգային հողի վրա։

Սակայն Բաքվի ողբերգական իրադարձությունների տրամաբանությունը չի տեղավորվում ժամանակակից Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի «տրամաբանության» մեջ, որն ամբողջովին իր  տակ է վերցրել Ալիեւների կլանը։ 

Հայաստանում այսօր սգում են զոհերի համար։ Իսկ Ադրբեջանում կամ չեն հիշում նրանց կամ հատկապես պետությանը ենթակա լրատվամիջոցներով ցինիկ եւ ակնհայտ կեղծիք են տարածում։