Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Տնտեսություն

2019-ին ՊԵԿ-ում պարգերավճարները կազմել են 5,8 մլրդ դրամ, սակայն կադրերի արտահոսք եղել է. ՊԵԿ նախագահը թվեր բերեց

ՊԵԿ-ում 2019 թվականին պարգեւավճարներն ավելացել են 800 մլն դրամով, միեւնույն ժամանակ 967 հոգի ազատվել է աշխատանքից՝ մի մասը սեփական դիմումի համաձայն, մի մասը՝ կրճատումների արդյունքում: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Դիտարկմանը, թե այդ ինչպես է պատահել, որ 2019 թվականին ՊԵԿ-ում պարգեւավճարները կազմել են 5.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 5 մլրդ դրամի փոխարեն, սակայն աղմուկն ավելի քիչ , Դավիթ Անանյանն ասաց, որ դա նաեւ պատճառով է, որ հանրությունը մի փոքր հասկացել է կառավարության որդեգրած քաղաքականությունը։

«Մենք հանրության հետ երկխոսելու եւ մարդկանց որոշակի մտքեր հայտնելու անհրաժեշտություն ունեինք։ Հանրության շրջանում բարձր եկամուտ ունեցողի նկատմամբ կա որոշակի վերապահում. դա լավ ճանապարհ չի, եւ լավ տեղ չի տանում։ Մենք կարողացանք հասնել նրան, որ եթե ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ անձնակազմ, ապա գոնե մասնավոր հատվածի միեւնույն մասնագիտության մեջ որոշակի ֆինանսական մրցակցություն պետք է կարողանանք ապահովել»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Ինչ վերաբերում է հարկային մարմնում պարգեւավճարներին՝ Դավիթ Անանյանն ասաց, որ խնդիր է դրվել որոշակի արժանապատիվ վաստակի չափ ապահովել աշխատակիցների համար, որպեսզի որակյալ մասնագետների արտահոսք չլինի. «Կադրերի արտահոսք եղել է, 2019 թվականին ՊԵԿ-ից 967 հոգի ազատվել է աշխատանքից, մի մասը՝ սեփական դիմումի համաձայն, մի մասը՝ կրճատումների արդյունքում։ Հեն ենք ընդունել 600-ից մի փոքր պակաս աշխատակից։ Մոտ 360-380 ահստիք օպտիմիզացիա ենք արել, բայց նաեւ սերնդափոխություն ենք կարողացել անել: Բայց դրա հետ մեկտեղ, ցավոք, ունեցել ենք փորձառու աշխատողներից ազատման դիմում, որոնք աշխատանքի են անցել մասնավոր հատվածում», - ասաց ՊԵԿ նախագահը:

«Այն անձը, որ որոշումներ կայացնելու շրջանակ ունի, նա պետք է ունենա այնպիսի վաստակ, որ միայն մտածի ճիշտ որոշումներ կայացնելու մասին: Որպեսզի մարդը որեւէ կոռուպցիոն մեխանիզմի մասին չմտածի, էլ ուր մնաց չթաթախվի, նա պետք է ունենք միջին վիճակագրական արժեքային համակարգ եւ երոշակի վաստակի չափ, որը կօժանդակի, որ այդ արժեքային համակարգը չտուժի: Մենք չպետք է այնքան մեծ եկամուտներ վաստակենք, որ լինի սոցիալական բում, բայց պետք է ունենանք գոնե այնպիսի եկամուտների համակարգ, որ մեր մասնագետները լինեն մրցունակ»,-ասաց Անանյանը: