Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Աշխարհ

Մեծ տոնակատարությամբ Զապորոժիեի հայկական համայնքն ամփոփեց 2019-ի արդյունքները (լուսանկարներ, տեսանյութ)

Հունվարի 12-ին՝ Հին Նոր տարվա նախաշեմին, Զապորոժիեի հայ համայնքը ամփոփեց անցած՝ 2019 թվականի արդյունքները: Տոնակատարության 220 հյուրեր անցած տարվա ձեռքբերումների կապակցությամբ շնորհավորեցին մարզիկներին, դպրոցների ուսուցիչներին, ստեղծագործական, ազգային խմբերի ղեկավարներին, երիտասարդական կազմակերպության ակտիվիստներին: Իրենց շնորհակալության խոսքը հայտնեցին ինչպես բարերարներին, այնպես էլ «Զապորոժիեի շրջանի հայերի միության» ակտիվ անդամներին՝ կատարած բազմաթիվ դրական և բարի գործերի համար: Այս մասին իր էջում գրել է «Զապորոժիեի շրջանի հայերի միության» փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանը:
 
«Մենք անկեղծորեն ուրախ ենք, որ մեր քաղաքում կան բազմաթիվ գաղափարակից ընկերներ, ովքեր ամեն օր իրենց աշխատանքով նպաստում են տարածաշրջանի զարգացմանն ու կայացմանը: Որովհետև, այնուամենայնիվ, մեր հիմնական նվաճումը երիտասարդ սերնդի զարգացման և դաստիարակության մեջ է» - գրել է Հակոբյանը: 
 
«Զապորոժիեի շրջանի հայերի միության» ղեկավար Արտաշես Սարգսյանը շնորհավորել է ներկաներին՝ Ամանորի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել և մաղթել բեղմնավոր աշխատանք՝ ի շահ համայնքի և Զապորոժիեի շրջանի:
 
Միջոցառմանը մասնակցում էին հասարակական և մշակութային գործիչներ, հյուրեր՝ Դնեպրի, Կամենսկի և Խարկովի հայկական համայնքներից, ովքեր հատուկ շնորհակալագրերի են արժանացել՝ Զապորժիեի շրջանում հայկական մշակույթի և հայ համայնքի զարգացման գործում ցուցաբերած համակողմանի աջակցության և ներդրումների համար:
 
Միջոցառմանը ներկա էին մի շարք պատվավոր հյուրեր: Զապորոժիեի շրջանի մարզային պետական ադմինիստրացիայի զբոսաշրջության, մշակույթի և կրոնի վարչության տնօրեն Վլադիսլավ Մորոկոն, Զապորոժիեի քաղաքապետի խորհրդական Վալերի Էդելեվը, Զապորոժիեի շրջանային խորհրդի պատգամավոր Սերգեյ Պետրենկոն, Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Պավել Մելնիկը, Զապորոժիեի շրջանային խորհրդի պատգամավոր, Զապորոժիեի Ազգային տեխնիկական համալսարանի պրոռեկտոր Էդուարդ Գուգնինը, Սպորտային կազմակերպությունների ասոցիացիայի ղեկավար Անտոն Կարնաուխը, Օգնության քաղաքային կենտրոնի ղեկավար Դմիտրի Մատյուխինը, Զապորոժիեի շրջանային խորհրդի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Մարչենկոն, քաղաքային խորհրդի պատգամավոր Օլեգ Աֆանասևը, Խարկովի հայ համայնքի ղեկավար Սամվել Խունդամերյանը, Դնեպրի «Վարդուհի» հայկական  մշակութային կենտրոնի տնօրեն Գրետտա Սեդրակյանը, Կամենսկի հայկական համայնքի ղեկավար Ռոման Չոբանյանը, Դնեպրի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» անվան հայկական համայնքի գործադիր տնօրեն Անաիդա Արզումանովան, լրագրողներ և հասարակական գործիչներ:
 
Տոնական երեկոյի կուլմինացիան՝ Զապորոժիեի ազգային վոկալային և պարային խմբերը ներկայացնող երեխաների ելույթներն էին: