Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Շուտով ձեզ պիտի ներկայացնեմ հագուստի իմ բրենդը». Արմինկա ԵԱՏՄ-ն և Ռուսաստանը՝ Հայաստանի տնտեսության առանցքում․ թվեր, շուկաներ և կախվածություններ Կասեցվել է «Սոֆյա Կաթ»-ի թթվասերի արտադրությունը Վայ այն ընդդիմադիր ուժին, որը դեմ կգնա ընտրություններում մեկ միասնական բևեռով հանդես գալու ժողովրդի պահանջին․ Էդմոն ՄարուքյանՆոբելյան մրցանակը չի կարող չեղյալ հայտարարվել, կիսվել կամ փոխանցվել ուրիշներին. Նորվեգիայի Նոբելյան կոմիտեԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է UFC-ի նախագահը խոսել է Արման Ծառուկյանի ապագայի մասին Տավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտել Ոչ ոք չի՛ լռեցնի հայի ձայնը․ «Մեր ձևով» Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ Թրամփին Այն ամենը, ինչ կարելի է իմանալ Արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին․ Մհեր ԱվետիսյանԴատախազը հետ է վերցրել Սամվել Կարապետյանի տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն. Վարդևանյան ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը հող հանձնելու, Սև լճի, Կիրանցի մասին․ ՀՃԿ անդամ Նառա Գևորգյան Նիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալու ժամանակ չունի օրակարգ, չունի առաջարկ․ Նաիրի Սարգսյան Հայոց պետությունը եղել է մինչև ձեզ և կլինի ձեզնից հետո. Արշակ ԿարապետյանՄեր պատանդառված հայրենակիցների ազատման վերաբերյալ կարևոր դիտարկում. Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ուզում է վերահսկել Հայաստանի վառելիքի շուկան․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը խուսանավում է Իրանի և ԱՄՆ-ի միջևՏարօրինակ զարգացումներ երկաթուղու շուրջՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես կգա մեկնաբանությամբ այսօր ժամը 15։40-ին․ Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

ՀՀ-ն ավելի լավ վիճակում է Ադրբեջանի և Վրաստանի համեմատ, սա պոպուլիզմ չէ․ Արայիկ Հարությունյան

Հայաստանը շահեկանորեն ավելի լավ վիճակում է գտնվում՝ Ադրբեջանի եվ Վրաստանի համեմատ, ու սա պոպուլիզմ չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար, «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«2019 թ.-ին Արցախի Հանրապետությունը ՀՆԱ-ի՝ մեկ շնչին բաժին ընկնող ցուցանիշով, որը նախնական հաշվարկներով կկազմի մոտ 4.800 ԱՄՆ դոլար, առաջ կանցնի Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից:

Այս փաստին գուցեեւ չանդրադառնայի, եթե վերջին օրերին մամուլում լայն քննարկման առարկա չդառնար ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը, որին խանդով արձագանքեցին հարեւան Վրաստանից, իսկ Ադրբեջանը փորձեց ցույց տալ, որ իր վիճակն, իբր, ավելի բարվոք է:

Իրականում Հարավային Կովկասի բոլոր հանրապետություններում ապրող ժողովուրդների կենսամակարդակը հիմնականում նույնն է: Անշուշտ, կան նաեւ միջազգայնորեն ընդունված գնողունակության պարիտետի համեմատություններ։ Այնուամենայնիվ, պարիտետային համեմատությունները սուբյեկտիվ են եւ անվերապահ չեն: Ապրանքատեսակների գները, կախված նշածս երկրների աշխարհագրական դիրքից, ունեցած ներուժից, շատ տարբեր են, բայց ընդհանուր ծախսերում համադրելիությունը նույնն է: Այսպես՝ եթե էներգակիրները Ադրբեջանում ավելի էժան են, փոխարենը շատ այլ ապրանքներ, Հայաստանի կամ Վրաստանի համեմատ, ավելի թանկ են:

Խնդիրն այլ հարթությունում է: Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Արցախը, ե՛ւ Վրաստանը, ե՛ւ Ադրբեջանը մի քանի անգամ հետ են զարգացած երկրների կենսամակարդակից, եւ բոլոր ջանքերը պետք է այս տիրույթում գործադրվեն: Սա է հիմնական մարտահրավերը:

Այժմ միտումների մասին: Հայաստանը շահեկանորեն ավելի լավ վիճակում է գտնվում՝ Ադրբեջանի եւ Վրաստանի համեմատ, ու սա պոպուլիզմ չէ: 2020 թ.-ի ՀՀ պետական բյուջեի ծախսային մասը, 2019 թ.-ի համեմատ, ավելացել է շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլարով, ինչը ՀՀ պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է: Դա, միանշանակ, հնարավոր չէր լինի առանց ՀՀ տնտեսության իրական հատվածում ունեցած աճի. որքան էլ փորձենք վիճարկել այս կամ այն հաջողությունը, փաստն արձանագրված է: Օրինակ՝ եթե այսօր հպարտանում ենք, որ 2019թ.-ին ՀՀ Զինված Ուժերը ձեռք է բերել աննախադեպ ծավալի նոր սպառազինություն, որն, ամբողջությամբ վերցրած, ավելին է, քան վերջին մի քանի տարիներինը միասին, առաջին հերթին հենց տնտեսության զարգացման արդյունքն է:

Եթե 2009-10 թթ.-ին Ադրբեջանը տարեկան արդյունահանում էր ավելի քան 50 մլն տոննա նավթ, վերջին տարիներին հետզհետե նվազել է այդ ցուցանիշը եւ անցած տարի հասել 36 մլն-ի: Եվս մի քանի տարի, եւ հարեւան երկիրը վերջնականապես կզրկվի նավթային խոշոր եկամուտներից: Իհարկե, ներկայումս սկսել է ավելի մեծ ծավալով գազ արտահանել, բայց, փորձագետների պնդմամբ, կապույտ վառելիքից ստացված եկամուտների չափը անհամեմատելի կլինի սեւ ոսկուց ստացածի հետ: Սա է փաստը:

Վրաստանում եւս կայուն զարգացման դինամիկան կպահպանվի, սակայն կանխատեսվող արդյունքների մասով քաղաքական ռիսկերն ավելի մեծ են համարվում: Հայաստանի դեպքում նախ՝ խաղի նոր կանոնները, ապա՝ արտաքին համագործակցությունը շատ լավ նախադրյալներ են ստեղծել տնտեսության զարգացման ավելի բարձր տեմպեր ապահովելու համար, որը թույլ է տալու Հարավային Կովկասում լինել առաջինը: Իրատեսական եմ համարում այն կանխատեսումները, որ 2030 թ.-ին ՀՀ-ում ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կհասնի 15 հազ. ԱՄն դոլարի:

Բայց ո՞րն է գլխավոր ուղերձը:

Մենք պետք է հրաժարվենք հոռետեսական տրամադրություններից, քանի որ բիզնեսի զարգացման եւ խոշոր ներդրումների ներգրավման համար շատ կարեւոր է դրական սպասումների ձեւավորումը: Գաղտնիք ասած չեմ լինի, որ 2008 թ.-ին համաշխարհային տնտեսական ճգնաժամը, փորձագետների հավաստմամբ, շատ երկրներում տնտեսություններին վնասեց ավելի շատ հոգեբանական ազդեցության հետեւանքով: Հզոր Հայաստան կառուցելու համար ունենք ամեն ինչ՝ խելացի հասարակություն, բիզնեսի համար բարենպաստ միջավայր ու հրաշալի երկիր, որտեղ խաչվում են Հին եւ Նոր աշխարհների քաղաքակրթությունները, որտեղ Արեւմուտքն ու Արեւելքը իրար ձեռք սեղմելու համար նախեւառաջ պետք է ասեն»,-նշել է նա։