Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել ինփիչմենթի մասին հոդվածները Սենատ ուղարկելու բանաձեւը
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինփիչմենթի մասին հոդվածները Սենատ ուղարկելու բանաձեւը, հայտնում է CNBC-ը։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին բանաձեւի կրկնօրինակը պետք է ստորագրի Թրամփի իմփիչմենթի հարցով մեղադրողների թիմի հետ հանդիպման արարողության ժամանակ։
Դեկտեմբերի 18-ին Ներկայացուցիրների պալատը հաստատել էր նախագահի հանդեպ մեղադրական եզրակացությունը՝ կազմված երկու հոդվածներից՝ իշխանության չարաշահում եւ Կենգրեսի աշխատանքի խոչընդոտում։ Այս հոդվածներն այնուհետեւ կուղարկվեն Սենատ, որտեղ պաշտոնապես կփոխանցվեն քարտուղար Ջուլիա Ադամսին։ Դատական գործընթացի ժամանակ սենատորները կկատարեն ատենակալների դեր, իսկ ստորին պալատը փաստացի հանդես կգա որպես մեղադրող կողմ։ Գործընթացը կսկսվի հաջորդ շաբաթ, ենթադրվում է՝ հունվարի 21-ին։
Իմփիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտէ սենատորների առնվազն 2/3-ի (67 ձայն) աջակցությունը։ Սենատի այժմյան կազմում դա անհնար է, քանի որ 100 սենատորներից 53-ը հանրապետականներ են։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան