Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Ժամանց

«Դեպի ճամբարը» կունենա նոր եթերաշրջան

«Դեպի ճամբար» հումորային նախագիծը կունենա նոր եթերաշրջան: Գրիգոր Դանիելյանի և Գարիկ Սեփխանյանի դեբյուտային պրոդյուսերական աշխատանքն առաջին եթերաշրջանում հաջողեց, ուստի՝  նրանք որոշեցին, որ պատմությունը կունենա շարունակություն:

Նախագծի պրոդյուսեր Գրիգոր Դանիելյանը նախագծի նոր եթերաշրջանի մանրամասները վստահել է Tert.am Life-ին:

«Քանի որ նախագիծը շատ սիրվեց, որոշեցինք, որ այն կունենա նոր եթերաշրջան: Հիմա սցենարային աշխատանքներն ենք տանում»,- հայտնեց Գրիգորը ու հավելեց, որ նոր եթերաշրջանը եթերում կլինի ոչ թե գարնանային, այլ աշնանային եթերաշրջանում:

«Նկարահանումները կրկին մարզում պետք է անենք: «Արմենիա TV»-ն առաջարկել էր, որպեսզի այս շրջանում նկարահանենք նոր եթերաշրջանը, սակայն հասկացանք, որ երեխաների համար կարող է շատ բարդ լինել: Հիմա ձմեռ է, մեծ դերասանները, իհարկե, կարող էին դիմանալ եղանակային պայմաններին, բայց երեխաները հաստատ հիվանդանալու էին, նկարահանումումներից գնայինք հիվանդանոց: Որոշեցինք, որ ավելի լավ կլինի, եթե ամռանը շարունակենք նկարահանումները և եթերում լինենք հոկտեմբերից»,- ասաց Գրիգորը:

Սիթքոմի դերասանական կազմն ու կերպարները կպահպանվեն, սակայն ստեղծագործական թիմը մտածում է համալրումների մասին. «Ուզում ենք քասթինգ անել հետաքրքիր նոր կերպարներ գտնելու և պատմությունը համալրելու համար: Դեռ չգիտեմ՝ հստակ ինչ փոփոխություններ կանենք, քանի որ մենք էլ աշխատանքային ընթացքի մեջ ենք: Հստակ է այն, որ հաջորդ եթերաշրջանը 12-ի փոխարեն 24 մասից բաղկացած կլինի: Հեռուստադիտողները շատ էին բողոքում, որ եթերաշրջանը կարճ տևեց, որոշեցինք, որ հաջորդն ավելի երկար կտևի»:

Դերասանը նկատեց, որ այս տարին աշխատանքային առումով շատ հագեցած է լինելու: Հեռուստադիտողներն միայն այս աշխատանքը չէ, որ ներկայացնելու են, սակայն մյուս նախագծերի մասին կխոսի ավելի ուշ: