Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Ինչպե՞ս կարող էր նույն ժողովուրդը 3 անգամ ջարդի ենթարկվեր մի քաղաքում, որի հիմնաքարերն իր ձեռքով է դրել. Աշոտ Ղուլյան

30-ամյա հեռավորությունից կատարված ոճիրի անցքերն ուսումնասիրելիս մի պարզ ու մարդկային հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էր նույն ժողովուրդը երեք անգամ ջարդի ենթարկվեր մի քաղաքում, որի հիմնաքարերն իր ձեռքով է դրել: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում իր ելույթում նշեց Արցախի ԱԺ նածագահ Աշոտ Ղուլյանը:

«Պատասխանը մեկն է՝ ստեղծագործ եւ արարող հայը չի սպանել իր մեջ մարդասիրությունը, չի լքել իր ժառանգություն, ամեն անգամ հաղթահարելով իր ցավը: Այն ինչ տեղի է ունեցել Բաքվում 1990-ին, հանցագործություն է մարդկության դեմ, կազմակերպված եւ իրագործված հարեւան պետության իշխանությունների կողմից: Մեկ շաբաթ շարունակ Բաքվի հայությունն իր բնակարաններում, աշխատանքի վայրում, կրթական եւ այլ հաստատություններում ենթարկվել է նվաստացման, խոշտանգումների եւ ջարդի, որի հետեւանքով հարյուրավորները զոհվել են, իսկ հազարավորները տեղահանվել ու արտաքսվել: Այն, որ տեղի ունեցածը կոծկվելու էր հարեւան երկրի իշխանությունների կողմից, պարզ էր հենց սկզբից:

Այդ գործողությունները մաս էին կազմում 1988-ին ազատության համար պայքարի ելած Արցախի հայությանը ճնշելու ամբողջական քաղաքականության, որ  դրսեւորվել է 1988-ի փետրվարին Սումգայիթում, նոյեմբերին գանձակ-Կիրովաբադում, իսկ 1990-ին՝  Բաքվում: Ցավալի է, որ 30 տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է իր անցյալի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու վարքագիծը, հունվարյան դաժան օրերի սլաքները այլ ուղղությամբ տանելու եւ իրեն որպես զոհ ներկայացնելու միջոցով:

Հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքականության գերակայություն՝ արտահայտվելով անգամ կրթության, գիտության, սպորտի ու մշակույթի ոլորտներում: Վերջին օրերին մենք ականատես եղանք դրա հերթական դրսեւորմանը, երբ ադրբեջանցի երգիչը հրաժարվեց նույն բեմում հանդես գալ հայ երգչուհուն հետ: Ի՞նչ է սա, եթե ոչ ուղղորդված եւ պետականորեն հովանավորվող այլատյաց քաղաքականության արդյունք:

Բաքուն միջմշակութային մայրաքաղաք ներկայացնելու համառ ջանքերի ֆոնին, միաժամանակ խլացվում են հայ եւ այլ ազգերի մշակութային ժառանգություն հանդիսացող մշակութային կոթողները: Պատահական չէ, որ 1990-ի ողբերգական օրերի զոհերն էին ոչ միայն հարյուր հազարավոր հայերը, այլեւ բաքվում գործող հայկական մշակութային արժեքները, որոնցից Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հրդեհվել է Բաքվի ջարդերից ընդամենը օրեր առաջ, իսկ հազարավոր խաչքարեր ու գերեզմաններ ուղղակի ոչնչացվել են:

20-րդ դարի վերջին տեղի ունեցած ոճիրը թեպետ արձանագրվել եւ դատապարտվել է միջազգային հանրության կողմից, սակայն դրա կազմակերպիչներն ու իրագործողները որեւէ իրավական պատասխանատվության չեն ենթարկվել: Մյուս կողմից Ադրբեջանից արտաքսված եւ Արցախում ապաստան գտած մարդիկ այդպես էլ միջազգային կարգավիճակ ու աջակցություն չեն ստացել եւ պատերազմի շեմին կանգնած եւ սուղ պայմաններում ապրող Արցախն էր, որ մայր հայրենիքի հետ միասին իր ուսերին էր վերցրել ադրբեջանահայությանն ընդունելու եւ կենսական պայմաններով ապահովելու պարտականությունը:

Արցախի հանրապետությունը մշտապես բարձրաձայնել է այս մասին, կոչ արել միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին ու խորհրդարանական կառույցներին իրավական գնահատական տալ տեղի ունեցածին եւ կանխել Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությունը:

Արցախը հետեւողական է լինելու Ադրբեջանի տարբեր բնակավայրերում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին  եւ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,-հայտարարեց Աշոտ Ղուլյանը: