Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Վանեցյանի շուրջ իշխանությունների կողմից ստեղծվող միֆերը փուչիկի պես պայթելու են

Արթուր Վանեցյանի կողմից պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ չեն ստացվել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն:

Օրերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը  Ֆակտոր լրատվականի հետ զրույցում հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել, որի համար էլ պաշտոնանկ է արվել: ԱԱԾ-ն այս կերպ պայթեցրեց հերթական ֆեյքը կամ իշխանությունների կողմից մեդիամանիպուլյացիայի միջոցով ստեղծվող նոր միֆը:

ԱԱԾ-ի հայտարությունը կարևոր մեսիջ է պարունակում, որն ուղղված թե հասարակությանն ու ՀՀ-ի տարբեր էլիտաներին, թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմին:

 

Նախ՝չպետք է Արթուր Վանեցյանի անունը կապել ՀՀ-ում պետական, պալատական հեղաշրջումների հետ և չպետք է շահարկել ԱԱԾ նախկին տնօրենի բարի համբավն ու անունը՝ներքաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանի օրակարգը պետք է լինի բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, որոնց թվում նաև ժողովրդագրական լուրջ խնդիրները, ինչի մասին նաև բարձրաձայնել էր Արթուր Վանեցյանը, երբ նշել էր ծննդատների փակման սխալ որոշման մասին: Ժողովրդագրությունն՝ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչն է և անհրաժեշտ է իրական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, այլ ոչ թե փորձել առողջ քննադատությանն արձագանքել թրոլինգի միջոցով:

Հանրության ուշադրությունն առանցքային հարցերից շեղելու համար ամեն օր նոր միֆեր են հորինվում, որոնք մի քանի ժամ կամ օր անց փուչիկի պես պայթում են, սակայն այդ կերպ փորձ է արվում հանրային գիտակցության մեջ որևէ անձի անունը հստակ կապել հանցագործության հետ:

Արթուր Վանեցյանն իր ամբողջ գիտակից կյանքը ծառայել է ԱԱԾ-ում՝զբաղված լինելով պետական, ազգային անվտանգության ամրապնդմամբ և Հայրենիքին ծառայելով: Վանեցյանն երբեք չի ծառայել անձերին՝նա վեր է եղել ներքաղաքական ինտրիգներից և այժմ էլ ԱԱԾ-ի հայտարարությունն այդ ամենի լավագույն ապացույցն է: Իշխանությունը կորցնելու ֆոբիաները գործող իշխանությունները չպետք է կապեն տարբեր մարդկանց հետ՝չունենալով հստակ որևէ ապացույց կամ փաստ: Դա առաջին հերթին անլրջացնում է իշխանություններին և ի ցույց դնում նրանց թուլությունը, այլ ոչ թե կայունությունն ու ուժը:

ԱԱԾ-ի հերքումը Վանեցյանի հետ կապված մեկ այլ կարևոր մեսիջ էլ է պարունակում՝ուղղված Փաշինյանի նեղ թիմին՝առանց ճշտված, փաստերով հիմնավորված տեղեկատվության չպետք է անել քաղաքական հայտարարություններ՝այն էլ պետական հեղաշրջման նախապատրաստման մեղադրանքներ հնչեցնել:

 

Եթե չլիներ ԱԱԾ-ի օպերատիվ արձագանքը, ապա Հրաչյա Հակոբյանի հայտարարությունն արագ շրջանառության մեջ կմտներ և Վանեցյանի անունը կասոցացվեր ներքին ինտրիգների և հեղաշրջման հետ: Իշխանությունների հազարավոր ֆեյքեր միշտ էլ պատրաստ են տարածել ցանկացած տեղեկատվություն՝առանց խորանալու բովանդակության մեջ:

Չնայած ԱԱԾ-ի հերքումներին, Փաշինյանի թիմը ցավոտ է ընդունում Վանեցյանի ներքաղաքական ակտիվությունն ու հայտարարությունները, որոնք իրենց մեջ լրջագույն անհանգստություն ու կոչ են պարունակ՝շտկել ՀՀ-ում առկա բազմաթիվ խնդիրներն ու ազգային-պետական շահերը վեր դասել ներքաղաքական դիվիդենտներից ու մանիպուլյացիաներից:

Հրաչյա Հակոբյանը ԶԼՄ-ներին հայտարարել է, որ ինքը չի կարծում, թե Արթուր Վանեցյանի շուրջ կարող է ձևավորվել ռեալ ընդդիմադիր բևեռ:

Հակոբյանն իր հայտարարությամբ փաստացի արտահոսք է տալիս այն մտավախությունների, որոնք առկա են Փաշինյանի թիմում, որ Վանեցյանի շուրջ կարող է ձևավորվել նոր, ռեալ ընդդիմադիր բևեռ: ՀՀ պետական շահերն են թելադրում, որպեզի Վանեցյանի շուրջ տեղի ունենա առողջ ու պետականամետ ուժերի կոնսոլիդացիա: Փաշինյանին անհրաժեշտ են ոչ թե քծնող ու անդեմ գործիչներ, այլ առողջ, կառուցողական ընդդիմություն, որն առաջ կքաշի բազմաթիվ առկա խնդիրների ճանապարհային քարտեզ, այլ ոչ թե կանցնի անձնական վիրավորանքների ու կսահմանափակվի ֆեյքերի ուղղորդված հարձակումներով:

Վանեցյանն այս պահին չի զբաղվում ակտիվ քաղաքականությամբ՝միայն սոցցանցերով իր մտավախություններն է արտահայտում երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների մասով, սակայն անգամ այդ մեսիջները ցավոտ են ընդունվում այսօրվա իշխանությունների կողմից: Եթե Վանեցյանը քաղաքական լուրջ գործոն չլիներ՝արձագանքներն այդքան սուր չէին լինի, ինչը բացահայտում է նաև ներքին վախերը:

Արթուր Վանեցյանին փորձելու են կապել այս կամ այն թիմի, անձանց, էլիտաների հետ, սակայն նա լինելով ԱԱԾ սպա, գեներալ ու պետականամետ գործիչ վեր է կանգնելու տարբեր խմբերի շահերից ու ծառայելու է միայն ժողովրդին, պետական, ազգային շահերին՝քննադատելու է թե նախկին արատավոր երևույթները, թե ներկա՝կաշկանդված չլինելով որևէ հանգամանքով:

Աշոտ Արամյան