Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

«Հիմարությունների հերթական դոզան տվեց»․ Արթուր Դանիելյանը՝ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան եթերի մասին

«Ադեկվադ» միաբանության ղեկավար, նորաստեղծ «Ադեկվադ» կուսակցության վարչության կազմի նախագահ Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քիչ առաջ գերագույն խմբագիրը մտավ լայվ ու հիմարությունների հերթական դոզան տվեց: Թե բա` շրջանառություն ա աճել Արմավիրում, քանի որ մի միլիոն դոլար փող են կերել ամանորյա հանդեսի անվան տակ: Որտև եթե էդ նույն տոնածառը գնեին իր իրական արժեքով, ոչ թե մի քանի տասնյակ անգամ ուռճացված գնով, դա չէր խրախուսի Տավուշի մարզի օբյեկտների շրջանառությունը: Եթե 5 միլիոն դրամով ԱԺ-ն մի քանի հատ պոլի փեդ չգներ վարդավառի օրը, Մեղրիում տխուր կանցներ:

Ձեզ մի փոքրիկ գաղտնիք բացեմ: Էն, իբր թե երեխա վաճառող ծերուկին տեսած կլնեք, չէ՞: Էն որ յանիմ խաբել մայրերից երեխաներին խլել է ու վաճառել արտասահման: Էդ մարդը չի նստելու: Էդ գործով առհասարակ ոչ մեկ չի նստելու: Ու ստեղ կապ չունի` իրականում հանցակազմ կա, թե չէ: Տեղի ա ունենալու հետևյալը՝ այդ ծննդատունը, որի շուրջ տեղի է ունենում ողջ բազարը, անցնելու է մի շատ հայտնի օլիգարխի տիրապետության տակ: Անցնելուն պես Դարբինյան Արմենը դա կհռչակի տարվա գլխավոր ձեռքբերում:

Հենց էս պահին Քաջարանում նույն խմորումներն են: Այնտեղ սպառնում են ճանապարհ փակել, պահանջելով, որ Պղնձամոլիբդենային կոմբինատը բոլոր բնակիչներին 3,300 դոլար փող մուծի: Էս բազարն էլ կփակվի, հենց որ կոմբինատի սեփականատերերը իրենց փայը նվիրեն Փաշինյանին:

Ռեյդերության այս տեսակ մարտավարությունը կիրառվեց Փաշինյանի իշխանավարման հենց առաջին օրը, երբ կոչ արվեց բոյկոտել Երևան Սիթին, ու վարձու ակտիվիստները ցույցեր արեցին: Հասցեատերը շատ արագ հասկացավ խնդրո առարկան ու սկսեց գրաֆիկով մուծվել` նախընտրական ծախսերից սկսած, բուծիկներում առևտուրով վերջացրած:

Օրերս Ծառուկյանի բիզնեսներից մեկն են այդպես խլել: Նույն ձև խլել են արագաչափերի բիզնեսը: Արագաչափերը ոնց կային, այդպես էլ շարունակում են, բայց հիմա արդեն ուրիշինն են: Նույն տրամաբանության մեջ է գովազդային և հեռարձակման ոլորտը «կարգավորելու» մասին խոսակցությունները: Դա ընդամենը բիզնես խլելու ձև է: Երբ օնլայն խաղասրահները պայքարում են փողոցային խաղասրահները փակելու դեմ՝ դա ընդամենը բիզնես խլելու ձև է: Ուզում ես անասնաբուծության մեջ գերիշխող դիրք ունենալ ու դաշտից հանել մանրներին՝ անցկացրու սպանդանոցների մասին օրենքը: Մուծվում ես, ում որ պետք է, փայ ես տալիս ու շարժվում առաջ: Հայաստանում կա մետաղաթափոն ընդունող 8 հիմնարկ, բայց Փաշինյանը միայն մեկն է գովազդում:

Քրեական ենթամշակույթի մասին հակաիրավական օրենքը, որը ով ուզի, ոնց ուզի կմեկնաբանի, ընդունվել է, որպեսզի օրենքի ուժով վերացնեն չենթարկվող կրիմինալիտետը` դաշտը թողնելով ենթարկվողներին: Իսկ դուք ասում եք` անցումային արդարադատություն, վեթինգ-մեթինգ... իմաստը՞... ամեն ինչ շատ ավելի հեշտ կարելի է անել: Լևոնը լայվ մտնելու հավես չուներ, թե չէ մինչ օրս ՀՀՇ-ի տակ էինք լինելու:

Նիկոլը չտես գեղցի ա, ով վերջապես փող ա տեսել ու կյանք ա ուզում վայելի: Էդքան բան»: