Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Մարիամը՝ Նիկոլ Փաշինյանի արժանի "ստատուսաջնջող" հետնորդն է (լուսանկար)

  Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

Համացանցում գերակտիվություն ցուցաբերող Հայաստանի վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, այսօր, որոշ ժամանակ առաջ սրտաճմլիկ մի գրառում էր կատարել՝ իր վիրավորանքն արտահայտելով այն հանգամանքից, որ YouTube-յան ալիքներից մեկն իրեն բնութագրել է շատ վատ՝ մեղադրելով նրանում, որ Փաշինյանի դուստրը բոլորին պարտադրում է իրեն "թագավորի աղջիկ" ասել...
Նախ, Փաշինյանի ավագ դուստրը լավ կլինի հարազատ հորից հարցնի, թե ընդհանրապես մարդկանց վատաբանելու և վարկաբեկելու "արվեստը" ով ներդրեց "Թավշյա Հայաստանում"... Համոզված եմ՝ հայրիկը՝ Նիկոլ Փաշինյանը, երբեք չի ասի, որ դրա հեղինակը հիմնականում ինքն ու իր դիլետանտ թիմն են... Հետաքրքիր է, Մարիամը գիտի, որ իր հայրիկը, ոչ վաղ անցյալում, չէր ամաչում և իր պաշտոնական էջում տեղեկություններով և տեսահոլովակներով էր կիսվում այնպիսի վարկաբեկված և ապատեղեկատվություն տարածող կայքերից, որոնց էջերին և ալիքներին նորմալ մարդիկ ուշադրություն չեն էլ դարձնում... Սակայն հայրիկը մեծ հաճույքով իր էջում մեջբերումներ է անում այնպիսի YouTube-յան ալիքներից, որոնք իրենց նյութերը վերնագրում են՝ "Նիկոլը և Թրամփը ձգեցին Պուտինի ականջները", "Աշխարհը հիացած է. Նիկոլի ցնցող ելույթը ԱՄՆ-ում", "Աշխարհը ցնցված է Նիկոլի ամանորյա ուղերձից " և այլ ապուշություններ... Տեսնես Նիկոլ Փաշինյանը պատկերացնում է, թե ինչ վիճակում կհայտնվի, եթե նույնիսկ Թրամփի օգնությամբ փորձի ձգել Պուտինի ականջները...
Մարիամ Փաշինյանը նախ լավ կլինի իր հայրիկի և նրա թիմակիցների կողմից ստեղծված այդ խայտառակ և անորակ էջերի դեմ պայքար մղի, որ ազգովի չխայտառակվենք, հետո նոր պայքարի "հակահեղափոխականներին" բնութագրող էջերի դեմ, որոնք իրեն "թագավորի աղջիկ" են անվանել...
Իսկ հիմա ամենակարևորի մասին... Մարիամ Փաշինյանը "թագավորի աղջկա" մասին գրառումը շատ կարճ ժամանակ անց հեռացրեց կամ փակեց, որը շատ ամոթ է... Եթե հեռացնելու կամ փակելու էր, ապա ինչու՞ արեց այդ գրառումը... Ինչպես կասեր հայտնի հաղորդավարը՝ "Իմաստը՞"...
Հ.Գ. Մարիամ Փաշինյանը գրառումները ջնջելով` նմանվում է իր հորը՝ Հայաստանի վարչապետին, ով իր երկրպագուներին և էջի բազմաթիվ հետևողներին սիրում է կերակրել "լավ լուրերով", էքստազի հասցնել որոշ մասսայի, իսկ էյֆորիայի թուլացումից հետո ջնջել կամ փակել այդ գրառումները... Օրինակ՝ կեղծ տվյալներ հրապարակել Հայաստանում իրական աշխատողների, գործազուրկների, ներդրումների, ՀՆԱ-ի և այլ թեմաներով... Ընդհանրապես շատ տգեղ և անլուրջ են գրառումներ անել և ջնջելը...