Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Ժամանց

Կույսեր, հետաձգեք կարևոր գործերը․ հունվարի 23-ի աստղագուշակը

Խոյ: Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար: Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում և ցանկալի արդյունքը ստանալու համար ընտրում եք ամենակարճ ճանապարհը: Հնարավոր է որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցում: Ամենայն հավանականությամբ մեծ գումար կստանաք: Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր լրացնելու համար: Անախորժություններ ևս չեն բացառվում: Մտերիմների հետ կարող են խնդիրներ ծագել: Փոխըմբռնման հասնել հազիվ թե հաջողվի: Նյարդային լարվածությունը վատ ինքնազգացողության պատճառ կդառնա: Կգանգատվեք գլխացավից:

Ցուլ: Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան: Նրանք, ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը՝ լավ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական կազդի տրամադրության վրա:

 

Երկվորյակ: Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի: Շատ բան կհասցնեք անել: Հնարավոր են հաճելի լուրեր, նաև հանդիպում՝ ձեզ համար շատ թանկ մարդու հետ: Ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, կսկսեք անհանգստանալ, մռայլ մտքեր կհամակեն ձեզ: Այդ ամենը բացասաբար կազդի տրամադրության վրա: Հարազատների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ձեզ կթվա, թե ձեզ չեն լսում և չեն հասկանում: Անգամ ձեր զուսպ պահվածքը չի օգնի խուսափել վեճերից: Փորձեք լիցքաթափվել և զինվել լավատեսությամբ:

Խեցգետին: Լարված օր է սպասվում: Նշանի ներկայացուցիչները ստիպված կլինեն լուրջ որոշումներ կայացնել: Արված քայլերը շրջապատի կողմից հավանության չեն արժանանա: Այսօր շատ Խեցգետիններ մասնագիտության հետ կապված հիասթափություն կապրեն: Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ, լուրջ վեճեր կծագեն նաև ղեկավարության հետ: Հետաձգեք ուղևորությունները, այսօր երկար ճանապարհը կհոգնեցնի ու կձանձրացնի ձեզ: Հնարավոր է տրամադրության անկում: Նոր տպավորություններով չեք ոգևորվի: Փորձեք թարմացել զգեստապահարանը, հաջող գնումները կուրախացնեն ձեզ:

 

Առյուծ: Լի եք էներգիայով: Այսօր չեք հրաժարվի անգամ ամենաանիրականանալի թվացող ծրագրերից: Հարկ եղած դեպքում պատրաստ եք համբերատար սպասել, ինչը կօգնի օրվա ընթացքում հանգստություն պահպանել և զերծ մնալ ավելորդ լարվածությունից: Բարենպաստ օր է գործնական, ինչպես նաև անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար: Կշռելով ձեր օգուտն ու վնասը՝ հնարավոր է՝ այնպիսի որոշման հանգեք, որը նախկինում անընդունելի է եղել: Սիրելիի հետ հարաբերությունները ջերմ են: Փոխադարձ հարգանքն ու վստահությունն էլ ավելի կամրապնդվեն:

Կույս: Օրը լավ ընթացք կունենա, եթե զինվեք համբերությամբ և հետաձգեք կարևոր գործերը: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չի աշխատի: Փորձեք հոգեկան հավասարակշռություն պահպանել: Լավագույն ձևը ինչ-որ հաճելի գործի վրա կենտրոնանալն է: Հնարավոր է՝ լուր ստանաք այն մարդուց, ով նախկինում նեղացրել է ձեզ և այժմ կփորձի քավել իր մեղքը: Եթե անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անելու գայթակղություն կա, ապա ամեն կերպ խուսափեք դրանից: Նման հարցեր կարգավորելու համար անբարենպաստ օր է: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա:

Շարունակությունը՝ այստեղ