ԱԺ դահլիճում հնչել է հայհոյանք, իսկ ոմանք հրճվում էին․ Համազասպ Դանիելյանը՝ «Լուսավոր Հայաստան»-ին
Ինձ համար ամենաանընդունելին այն էր, որ հերթական անգամ փորձ արվեց Ազգային ժողովի և ԱԺ նախագահի ինստիտուտի հեղինակությունը սասանել և անկողմնակալության հարց բարձրացվեց։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։
«Ազգային ժողովի ներսում կամ դրսից կառույցները թող վերցնեն, հետևեն, թե ինչպես է Ազգային ժողովի նախագահը և մնացած նախագահողները վարում, ում են ամենաշատը ձայն տալիս, ում ժամանակը չեն ընդհատում ամբողջ գործունեության ընթացքում և փաստերով խոսենք։ Հիմա փաստերի մասին, երբ պարոն Մարուքյանն ասում է, որ բացառիկ դեպքերում է սանկցիա կիրառվում՝ միգուցե իրենց համար դա բացառիկ չէր, բայց այս դահլիճում առաջին անգամ օգտագործվել է հայհոյանք, ֆիզիկական սպառնալիք, ոմանց համար դա նորմալ է եղել, կողքից հրճվել է, հրճվանքով հետևել է պրոցեսին, բայց դա իրականացվել է կարգուկանոն հաստատելու և բնականոն աշխատանքի համար»,-նշեց նա։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ