«Փոշմանեցի, բայց արդեն ուշ էր». Լիլի Սարգսյանի շիկահեր կերպարն ու վերաբերմունքը պլաստիկ վիրահատություններին (ֆոտո)
«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր գեղեցկուհի, մոդել Լիլի Սարգսյանն օրերս դիմել է ոճային փոփոխության: Լիլին փոխել է վարսերի գույնը՝ վերածվելով շիկահերի: NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով մազերը ներկելու որոշմանը, մոդելը խոտովանեց, որ մտավախություն ունեցել է.
«Վարսերս վաղուց էի ցանկանում ներկել, սակայն վախ կար սրտումս, մինչեւ որ եկավ այդ օրն ու միայն վերջին վայրկյանին համաձայնվեցի: Ընթացքում փոշմանեցի, բայց արդեն ուշ էր, իսկ երբ տեսա վերջնական արդյունքը, հասկացա, որ ճիշտ որոշում եմ կայացրել»,-ասում է նա ու հավելում,-«Արտաքին փոփոխությանս հետ զգացել եմ նաեւ ներքին փոփոխություն՝ ավելի շատ կանացիություն եմ հիմա նկատում»:

Լիլին ոճային փոփոխություններին, առհասարակ, լավ է վերաբերվում: «Դրանք հարկավոր են, քանի որ հոգնում ես միշտ նույն կերպարում լինելուց: Հաճախակի պետք է դիմել փոփոխությունների»:
Այնուամենայնիվ, հավելում է,-«Շատ կտրուկ փոփոխությունների հաստատ չեմ դիմի: Շատ գունավոր երանգներով չեմ ներկի մազերս, եթե, իհարկե, դա նկարահանման համար չպահանջվի»:
Մոդելը նաեւ վստահ է, որ պլաստիկ միջամտությունների հանդեպ եւս հետաքրություն չի ունենա.


«Իմ արտաքինի համար շնորհակալ եմ Աստծուն: Չեմ կարծում՝ երբեւէ կդիմեմ պլաստիկ միջանմտությունների, քանի որ հենց այսպես եմ ես ժամանակին կարողացել գրավել «Միսս Արմենիա» մրցույթի ժյուրիի անդամներին ու բացի այդ՝ կարծում եմ՝ բնական գեղեցկությունն ավելի է գնահատվում: Ասեմ ավելին՝ շատերը կարծում են, թե ես վիրահատության եմ դիմել. դա այդպես չէ, բայց, իհարկե, նորմալ եմ վերաբերվում նման հարցերին»:
Ի դեպ, ոճային փոփոխությունների հարցում Լիլին հաճախ խորհրդակցում է քրոջ՝ Աննայի հետ, որը եւս մոդել է.

«Մենք հաճախ ենք հագնում նույն զգեստները, հագուստ գնելիս կամ որեւէ փոփոխության դիմելիս միշտ միմյանցից խորհուրդ ենք հարցնում. գրեթե նույն ճաշակն ունենք: Հիմնականում քույրիկս է խորհուրդներ լսողի դերում լինում, բայց ինքս էլ նրան այդ հարցում չեմ զիջում»:
Այժմ Լիլին զբաղված է ուսմամբ, նաեւ աշխատում է: Իսկ միջազգային մրցույթներին մասնակցելու առաջարկներն այս շրջանում չի դիտարկում.

«Միջազգային մրցույթների մասնակցեու առաջարկներ կան, բայց այս պահին չեմ ցանկանում մասնակցել: Իհարկե, հետագա մասնակցության միտք կա, բայց առայժմ չեմ խոսի դրա մասին»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT