Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկությունն ավարտվեց, ոչինչ չի հայտնաբերվել. Ամրամ Մակինյան
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկությունն ավարտվել է, եւ ոչինչ չի հայտնաբերվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
«Խուզարկությունն ավարտվեց, ոչինչ չի հայտնաբերվել։ Այն, ինչ փնտրում էին չհայտնաբերվեց, քանի որ այդպիսիք պարոն Թովմասյանի բնակարանում առնվազն չէին կարող լինել։ Փնտրում էին փաստաթղթեր, դրանք չէին կարող լինել իրականության մեջ՝ պարոն Թովմասյանի բնակարանում»,- ասաց Մակինյանը։
Պաշտպանն ասաց, որ խուզարկության թույլտվության դատարանի որոշումը միայն իրեն է տրվել. «Որոշումը չէր տրամադրվում պարոն Պողոսյանին, չի ծանոթացել Հրայր Թովմասյանը, պարոն Թովմասյանը խնդրեց՝ տրամադրել, սակայն չտրամադրվեց, այլ ընթերցվեց քննիչի հայեցողությամբ՝ ինչ-որ հատված։ Այն դատավարական փաստաթղթերը, որոնք կողմը իրավունք ունի ծանոթանալ՝ կարող է ստանալ դրա պատճեն, սա այն դատավարական որոշումն է, որը քննիչը մեզ պարտավոր էր ծանոթացնել, մենք էլ իրավունք ունենք դրա պատճենը ստանալ»։
Պաշտպանը հայտնեց, որ Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու միջնորդությունը բավարարել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Նա նաեւ նշեց, որ եւ քննիչի գործողությունները, եւ դատարանի որոշումը անպայման բողոքարկելու են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից ՀՔԾ քննիչները Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն են իրականացնում։
Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի գնալու հնարավորություն տալու մասին օրենքը։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ