Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Տնտեսություն

Շուկաներում ձիու միս են վաճառում. «շանտղությունը» շարունկվում է (լուսանկարներ)

համաձայն` տավարի մսի անվան տակ շուկաներում վաճառվում է ձիու, ավանակի միս: Այս հանգամանքը մտահոգություն է առաջացրել քաղաքացիների մոտ, հատկապես, որ մսի շուկայում իրականացվող շրջայցի ժամանակ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը իրացման կետերից մեկում կանխել էր 78 կգ ընդհանուր քաշով ձիու և ավանակի մսի վաճառքը, որը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի, իսկ անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ պարզվել է՝ պիտանի չէ սննդում օգտագործելու համար:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Գումի շուկայի մսավաճառներն անդրադառնալով շուկայում ձիու և ավանակի մսի վաճառքի մասին լուրերին, նշեցին՝ շուկայում ավանակի միս չի վաճառվել, այնինչ ձիու մսի վաճառքի դեպքերը՝ չհերքեցին:

«Այստեղ էշ չի ծախվել, ձիու միս էլ ամբողջ Ղազախստանն է ուտում, չենք ասում՝ չէ, եղել է, բայց արդեն 2 տարի է չկա: Նախկին կառավարությունից, Իշխան Կարապետյանից (Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ) հետո չկա: Թող ՍԱՊԾ-ն վերահսկի շուկան, ստուգումներ անի, որ էդպիսի դեպքեր չլինեն»,- մեզ հետ զրույցում ասաց մսավաճառը:

ՍԱՊԾ-ն անելիք ունի ոչ միայն այս առումով, այլև շուկաներում սանիտարական հակահիգենիկ խախտումները բացահայտելու ուղղությամբ, ինչն այնքան ակնհայտ է: Ընդամենը հարկավոր է անցնել մսի տաղավարների կողքով և խեղդվել գարշահոտությունից, էլ չենք խոսում միսը կտրատելու ու վաճառելու պայմանների մասին՝ կեղտոտ ամաններ, մսագործների ոչ համապատասխան հանդերձանք և այլն:

Հիշենք մի դրվագ, երբ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման շրջանում սննդամթերքի անվտանգության մասին խոսելիս հայտարարել էր, թե «շանտղություն է, որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետևում` մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում», սակայն նկատենք, որ այսօր էլ ՀՀ քաղաքացիները պաշտպանված չեն անորակ սննդամթերքից: Ու թեև մեր զրուցակցի պնդմամբ՝ նախկին իշխանությունից հետո ձիու մսի վաճառք շուկայում չի իրականացվել, սակայն ՍԱՊԾ կողմից բացահայտված դեպքը հակառակն է փաստում: Ստացվում է, որ նախկին իշխանության «շանտղությունը» շարունկում են ներկաները: 

Սոնա Հարությունյան