Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Քաղաքական դալտոնիզմը հաղթահարելու հրամայական

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ շատերին է զարմացրել կոմիկական կերպար ունեցող «իմքայլական» պատգամավոր Արթուր Մանուկյանի հայտարարությունը։ Ես գտնում եմ, որ 100 հազար մարդ սխալվել է ԲՀԿ-ին ձայն տալով՝ ասել է նա՝ հավելելով, թե խորհրդարանը ԲՀԿ-ի տեղը չէ:
Մանուկյանը քաղաքական պրիմիտիվ տեսակ է ու, ըստ էության, արտահայտել է այն ընդհանուր մտայնությունը, որը տիրում է իշխանության շրջանակներում։ Այս վտանգավոր թեզն առաջինը շրջանառու է դարձրել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մի քիչ ավելի քաղաքական փաթեթավորմամբ։ Նախօրեին նա ասել է, որ այս Ազգային ժողովին հեղափոխական ընդդիմությունն է պակասում։
Այս երկու հայտարությունները, բոլոր առումներով, խիստ վտանգավոր են ու ավտորիտար մտածողության հետևանք են։
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հենց ինքն՝ իշխանությունը պետք է հրաժարվեր հեղափոխականությունից ու տեղափոխվեր պետականավարման հարթություն, սակայն անիմաստ է նման բան ակնկալել պոպուլիստներից։
«Քայլողները», եթե կարոտ են հեղափոխական ընդդիմության, կնշանակի՝ իրենց անվերապահ հեղափոխական են համարում, ինչն այդպես չէ՝ առնվազն մի քանի պատճառներով։ Նախ՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն հրաժարվել նախկին համակարգի արտոնությունների համակարգից ու ճոխ կենցաղավարությունից, և հետո՝ երկրում տեղի չեն ունեցել քաղաքական և տնտեսական ինստիտուցիոնալ բարեփոխումներ(ավտորիտար սուպերվարչապետական համակարգը պահպանվում է, տնտեսության կառուցվածքը չի փոխվել)։ Եթե խորհրդարանական մեծամասնության քաղաքական որակն առանձնապես չի տարբերվում ՀՀԿ-ից, անտեղին է ակնկալել նոր որակի ընդդիմություն։
Մյուս կողմից՝ առնվազն քաղաքական անգրագիտություն է գործող ԱԺ-ում հակահեղափոխական ուժեր փնտրելը։ Դասական իմաստով՝ հին համակարգը պարտվել է 2018-ի դեկտեմբերի 9-ին, իսկ նոր խորհրդարանը հետհեղափոխական իրողությունների ստատուս-քվոն է։ Եթե չկայացած դերասանն ու քաղաքական դիլենտանտը խոսում է 100 հազար «սխալված ընտրողի» մասին, կասկածի տակ է դնում ընտրությունների ու նաև՝ իշխանության լեգիտիմությունն ու հեղափոխության հաղթանակը։
Ոմանք այս գրառումից հետո դարձյալ ինձ կմեղադրեն ԲՀԿ-ի քարոզչության մեջ։
Դարձյալ քաղաքականապես ոչ կոռեկտ մեղադրանք է։ Եթե ես նոր կուսակցություն եմ ստեղծում, նշանակում է՝ գործողներից ոչ մեկը «իմ սրտի» քաղաքական ուժը չէ։ Իսկ եթե ԲՀԿ-ին բնական դաշնակից եմ համարում, ապա միակ պատճառն այն է, որ Գագիկ Ծառուկյանի թիմը միակ բանալին է(թող Էդմոն Մարուքյանը ների, սակայն «Լուսավոր Հայաստանը» չունի այդ կազմակերպչական և մարդկային ռեսուրսները), որը թույլ է տալիս դուրս գալ «սևերի» ու «սպիտակների» հակադրության կործանարար փակուղուց։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նպատակը նույնպես քաղաքական օրակարգի ձևավորումն է՝ քաղաքական դալտոնիզմից դուրս։ Ահա՝ սա է իմ թիմի ու ԲՀԿ-ի քաղաքական ընդհանրության հիմքը(մենք երկուսս էլ՝ ոչ «սև» ենք, ոչ՝ «սպիտակ»), մնացած հարցերում մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր դիրքորոշումները ու դա է ժողովրդավարությունը։