Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը հանդիպել է Պաղեստինի Ազգային իշխանության նախագահ Մահմուդ Աբասի հետ

  

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Ռամալայում հանդիպել է Պաղեստինի Ազգային իշխանության նախագահ Մահմուդ Աբբասի հետ:

Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Պաղեստինի Ազգային իշխանության նախագահին, կառավարությանն՝ այն ամենի համար, ինչ նրանք անում են հայ եկեղեցու համար։ Նա նշել է, որ Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի՝ Հայ Առաքելական եկեղեցու կողմից տնօրինվող հատվածը ոչ միայն պատմության, քրիստոնեության մաս է, այլ նաև Հայաստանի մաս, հայ մշակույթի, ժառանգության մաս, և ամենակարևորը՝ հայ եկեղեցու մասն է:

«Շնորհակալ ենք հայկական հոգևոր-պատմական ժառանգության, քրիստոնեական արժեքների պահպանմանը ձեր աջակցության համար», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասել է Արմեն Սարգսյանը:

Նույն օրը նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար, որտեղ շրջել են, մոմ վառել, ունկնդրել հայ հոգևորականների կատարած շարականը և նրանց հետ միասին աղոթք հնչեցրել առ Աստված:

Երուսաղեմի Հայոց պատրիարքության լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը ողջունել է Հայաստանի նախագահի և տիկնոջ այցը սուրբ քաղաք՝ Բեթղեհեմ և նշել, որ ազգային մեծ հպարտություն է հայերի այստեղ գտնվելը:

Սուրբ Ծննդյան տաճարի՝ Հայ Առաքելական եկեղեցու կողմից տնօրինվող հատվածում հոգևորականների հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ - «21-րդ դարի սկզբին ձեր առաքելությունը, որ սկսել եք հարյուրավոր տարիներ առաջ, նույն արժեքը, նույն նշանակությունն ունի այն օրվանից սկսած, երբ Հիսուս Քրիստոսը ծնվեց այստեղ: <...> Աշխարհն ավելի ու ավելի է Աստծո հավատքի և մարդկային արժեքների գնահատման կարիքն ունենում: Ձեր արածը հենց դա է՝ նվիրում Աստծուն և մարդկային արժեքների պահպանում, որը ես շատ բարձր եմ գնահատում: Այստեղ պատմական, հոգևոր հայկական շունչ կա և, մտնելով այս տաճար, իսկապես, զգում ես հայկական ներկայությունը»:

Նախագահի խոսքով՝ «շատ էական է, որ ամեն ինչ անենք Սուրբ Էջմիածին և Երուսաղեմ կապն ավելի խորացնելու և ավելի կենդանի դարձնելու համար, միաժամանակ, ավելի խորանա ու ամրանա ձեր կապը հայրենիքի հետ»:

Ուրբաթ օրը Հայաստանի նախագահը նաև դասախոսությամբ է հանդես եկել Հոլոնի տեխնոլոգիական համալսարանում։

«Մեր ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն: Երկուսս էլ շատ հին ժողովուրդ ենք, տարհանվել ենք մեր հայրենիքից, պայքարել ենք մեր երկիրը, մշակույթը և ինքնությունը պահպանելու համար: Մենք երկուսս էլ կորցրել ենք մեր պետականությունը հարյուրավոր տարիներ առաջ ու այն ձեռք բերել, մենք երկուսս էլ անցել ենք մեծ մարդկային ողբերգության միջով:

1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը խլել է 1,5 միլիոն հայի կյանք, ոչնչացրել հայ հասարակությունն Օսմանյան կայսրությունում։ Ի հետևանք՝ մեծ սփյուռք է ձևավորվել:

Իսրայել այցիս նպատակն էր իմ և իմ ժողովրդի կողմից հարգանքի տուրք մատուցել Հոլոքոսթի զոհերի հիշատակին: Մեր երկու ժողովուրդներն ապացուցել են, որ կյանքն ավելի ուժեղ է, քան մահը: Այս աշխարհում չի կարող լինել այնպես, որ որևէ մեկը մեր մասին մտածելիս խոսի մահվան մասին։ Նրանք պետք է մտածեն ապրելու, կյանքի մասին», - մասնավորապես ասել է Հայաստանի նախագահը։

Արմեն Սարգսյանը, հիշեցնենք, մոտ հինգ տասնյակ այլ պետությունների ղեկավարների հետ Իսրայելում մասնակցել է Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային  համաժողովին։